Ընտրեք
միջոցառումը
Նշեք
Ձեր տեղը
Վճարեք
առցանց
Համեցեք
միջոցառմանը

Землетрясение

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

Տեղեկացրեք ընկերներին միջոցառման մասին

Երկրաշարժ/ Землетрясение

Ռեժ` Սարիկ Անդրեասյան
Դերերում` Կոնստանտին Լավրոնենկո, Մարիա Միրոնովա, Միքայել Պողոսյան, Հրանտ Թոխատյան

1988 թվականի դեկտեմբերի 7-ին Հայաստանում տեղի ունեցավ երկրաշարժ, որի հետևանքով ավիրվեցին Սպիտակ, Լենինական, Կիրովական և Ստեփանավան քաղաքները ու ևս 300 բնակեցված տարածք: 25 հազար մարդ մահացավ, 19 հազար մարդ մնաց հաշմանդամ, ավելի քան կես միլիոն դարձավ անօթևան:  Աղետի իրադարձությունների ֆոնին ծավալվում է երկու հերոս պատմություն: Ճակատագրի հեգնանքով հանդիպում են 45-ամյա Կոնստանտին Բերեժնին և 20-ամյա Ռոբերտ Մելքոնյանը, բայց… ոչ առաջին անգամ: Շատ տարիներ առաջ Բերեժնու մեղքով տեղի ունեցած ավտովթարի հետևանքով կյանքից հեռացել են Ռոբերտի ծնողները: Կոնստանտինը մի քանի տարի անց է կացրել բանտում, իսկ փոքրիկ Ռոբերտին որդեգրել են բարեկամները: Հանգամանքների բերումով Բերեժնին վերադառնում է տուն հենց երկրաշարժի օրը, նրան սպասում են կինը, դուստրը, որդին....և Ռոբերտը, ով Կոնստանտինին այդպես էլ չէր ներել ծնողների մահվան համար: Ճակատագրի բերումով հերոսները հայտնվում են միևնույն փրկարարական թիմում, սակայն միմյանց միանգամից չեն ճանաչում…
Վճարե՛ք Ձեզ հարմար եղանակով.
  • առցանց` ArCa, Idram, MobiDram էլեկտրոնային վճարման համակարգերով,
  • առցանց` VISA, MasterCard վճարային քարտերով,
  • առձեռն` տոմսերի առաքման պահին։