Երկրաշարժ
Ֆիլմը պատմում է 1988 թ. դեկտեմբերի 7-ին Սպիտակում տեղի ունեցած
երկրաշարժի մասին:
Երկրաշարժն ընդգրկել էր ՀՀ տարածքի մոտ 40%-ը: Տուժել էր 21 քաղաք և շրջան,
342 գյուղ, այդ թվում՝ Սպիտակ, Լենինական, Կիրովական, Ստեփանավան
քաղաքները: Անօթևան մնացին կես միլիոնից ավելի մարդ:
Ֆիլմում աղետի իրադարձությունների ֆոնին ծավալվում է երկու հերոսի
պատմություն: Ճակատագրի հեգնանքով հանդիպում են 45-ամյա Կոնստանտին
Բերեժնին և 20-ամյա Ռոբերտ Մելքոնյանը, բայց… ոչ առաջին անգամ: