Ռեժ` Սարիկ Անդրեասյան Դերերում` Կոնստանտին Լավրոնենկո, Մարիա Միրոնովա, Միքայել Պողոսյան, Հրանտ Թոխատյան
1988
թվականի դեկտեմբերի 7-ին Հայաստանում տեղի ունեցավ երկրաշարժ, որի
հետևանքով ավիրվեցին Սպիտակ, Լենինական, Կիրովական և Ստեփանավան քաղաքները
ու ևս 300 բնակեցված տարածք: 25 հազար մարդ մահացավ, 19 հազար մարդ մնաց
հաշմանդամ, ավելի քան կես միլիոն դարձավ անօթևան: Աղետի
իրադարձությունների ֆոնին ծավալվում է երկու հերոս պատմություն: Ճակատագրի
հեգնանքով հանդիպում են 45-ամյա Կոնստանտին Բերեժնին և 20-ամյա Ռոբերտ
Մելքոնյանը, բայց… ոչ առաջին անգամ: Շատ տարիներ առաջ Բերեժնու մեղքով տեղի
ունեցած ավտովթարի հետևանքով կյանքից հեռացել են Ռոբերտի ծնողները:
Կոնստանտինը մի քանի տարի անց է կացրել բանտում, իսկ փոքրիկ Ռոբերտին
որդեգրել են բարեկամները: Հանգամանքների բերումով Բերեժնին վերադառնում է
տուն հենց երկրաշարժի օրը, նրան սպասում են կինը, դուստրը, որդին....և
Ռոբերտը, ով Կոնստանտինին այդպես էլ չէր ներել ծնողների մահվան համար:
Ճակատագրի բերումով հերոսները հայտնվում են միևնույն փրկարարական թիմում,
սակայն միմյանց միանգամից չեն ճանաչում…