Ընտրեք
միջոցառումը
Նշեք
Ձեր տեղը
Վճարեք
առցանց
Համեցեք
միջոցառմանը

Վերջին Բնակիչը

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

Տեղեկացրեք ընկերներին միջոցառման մասին

Վերջին Բնակիչը

Դերերում: Ալեքսանդր Խաչատրյան (Հայաստան), Հոմայուն Էրշադի (Իրան), Սանդրա Դաուկշատե Պետրուլենե (Լիտվա), Սոս Ջանիբեկյան (Հայաստան), Դիմիտրա Չատուպի (Հունաստան), Աննե Բեդիան (ԱՄՆ), Արմեն Գրեյգ (Ռուսաստան), Բաբկեն Չոբանյան (Հայաստան), Նարինե Պետրոսյան (Հայաստան), Էլֆիք Զոհրաբյան (Հայաստան)

Հայ-ադրբեջանական հակամարտության արդյունքում` տեղահան եղած հայկական գյուղում, օրեցօր սեղմվող թշնամական օղակում մնում է Աբգարը՝ մեն-մենակ: Նա սպասում է իր աղջկան, ով ականատես է եղել գազազած ամբոխի կողմից ամուսնու սպանությանը և հոգեկան խանգարումով հայտնվել է հիվանդանոցում: Ադրբեջանցի Իբրահիմը՝ Աբգարի աղջկան գտնելու, բերելու դիմաց, նրան առաջարկում է աշխատել մզկիթի կառուցման վրա: Իբրահիմն օրեր անց Բաքվի հոգեբուժարաններից մեկում  գտնում և բերում է աղջկան՝  Յուրգային: 
Աբգարը ցանկանում է աղջկա հետ լքել գյուղը, բայց նա հասկանում է, որ պետք է ծառայեցնի քարտաշի իր արհեստը՝ մզկիթի կառուցման համար:  Նա հասկանում է, որ ինքը հայտնվել է ծուղակում: 
Աբգարի` լքված դրախտի իրական տիրոջ օրերն անցնում են ամայացած գյուղի ահավոր լռության մեջ, հորն անգամ չճանաչող աղջկա անհաղորդ ներկայությամբ: 
Աբգարը կարծես  ոգիների մեջ է ապրում:  Նա գյուղում և իր հոգում կատարվող ամեն ինչի մասին պատմում է իրականությունից  դուրս ապրող իր աղջկան: Հայր ու աղջիկ ապրում են հանդարտ և անաղմուկ, աշխատելով որևէ առնչություն չունենալ շրջապատող աշխարհի հետ: Սակայն վիճակը գնալով ծանրանում է․ սպառվում է սնունդը, նվազում հարազատներին տեսնելու հույսը և աճում են թշնամական շրջապատից եկող վտանգները: Գյուղում հայտնվում են թալանչիներ ու կրիմինալ տարրեր, ովքեր չեն ենթարկվում ոչ մի կարգ ու կանոնի: Աբգարը վկան է այն բանի, թե ինչպես է երկրային դրախտի իր անկյունն աստիճանաբար վերածվում դժոխքի, որտեղից  միակ փրկությունը՝ փախուստն է: 
Ազերի հրոսակախմբի պարագլուխը՝ Արտիստը, ի վերջո իրագործում է իր մտադրությունը և փորձում է բռնաբարել Աբգարի աղջկան: Վրա հասած Իբրահիմը վիրավորում է նրան, և ապա, Աբգարի և աղջկա հետ միասին լքում տունը՝ հետապնդումից փախչելու համար:
Նրանք  անցնում են անանցանելի,  անմարդաբնակ  վայրերով:  Սակայն  փախուստի  ճանապարհին  նրանք շրջափակման  մեջ  են  հայտնվում,  ազերիների  խումբը  շուրջկալի  է  առնում  նրանց  ապաստանած  գոմը: Հրոսակախմբի  կողմից  չընդհատվող  կրակոցները  ստիպում են  Աբգարին  մնալ  և  պայքարել, շեղել  թշնամուն,  փրկել  աղջկա  կյանքը: Աբգարն  արիաբար  պայքարելով՝  զոհվում  է  գոմում: Իբրահիմը, աղջկա թևից բռնած ճեղքելով  թշնամական  օղակը՝ լեռնային տեղ-տեղ  անտառով ծածկված արահետով,  Յուրգային  փորձում  է  հասցնել  հայկական  սահմանին:

Վճարե՛ք Ձեզ հարմար եղանակով.
  • առցանց` ArCa, Idram, MobiDram էլեկտրոնային վճարման համակարգերով,
  • առցանց` VISA, MasterCard վճարային քարտերով,
  • առձեռն` տոմսերի առաքման պահին։