Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնը ներկայացնում է
Սիրային կատակերգոթյուն երկու գործողությամբ
Թատրոնի գեղարվեստական ղեկավար` ՀՀ Ժողովրդական Արտիստ Արմեն Խանդիկյան
Նկարիչ՝ Վահագն Թեւանյան
Բեմադրությունը՝ Արմեն Բարսեղյանի
Դերերում` Լուիզա Ղամբարյան
Անժելա Սարգսյան
Բաբկեն Չոբանյան
Լուսինե Վարդանյան
Նարինե Պետրոսյան
Արտաշես Մխիթարյան
Երկու մասից բաղկացած ներկայացումը ռոմանտիկ մի պատմություն է, որը խճճել է չորս երիտասարդի. նրանք հայտնվել են սիրո հորձանուտում և չեն կարողանում կողմնորոշվել իրենց զգացմունքներում: Այս ամենի լուռ վկան է Լուիզա Ղամբարյանի մարմնավորած սպասուհու կերպարը` Աննան, ով հայտնվել է այս սիրային խառնաշփոթի կենտրոնում: Ամուսինը սիրուհուն բերում է իր տուն, իսկ կինը` սիրեկանին... Երիտասարդները տեղյակ չեն մեկը մյուսից. դրության հարթողը սպասուհին է, միակը, ով տեղյակ է ամեն ինչից: Ներկայացումը հագեցած է հումորով, պարով, դինամիկ և ուրախ տեսարաններով: