Ընտրեք
միջոցառումը
Նշեք
Ձեր տեղը
Վճարեք
առցանց
Համեցեք
միջոցառմանը

«Կ-1 միջազգային բաց առաջնություն Երևան գավաթ- 2016»

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

Տեղեկացրեք ընկերներին միջոցառման մասին

Հոկտեմբերի 29-ին, Խուլերի մշակույթի եւ սպորտի հանրապետական պալատում տեղի կունենա Կ-1 Հայաստանի ազգային ֆեդերացիայի կազմակերպած միջազգային բաց առաջնությունը, որին կմասնակցեն կարատեի Հայաստանի տարբեր ֆեդերացիաների մարզիկներ, ինչպես նաև մարզիկներ Իրանից: Կ-1 ֆեդերացիայի Երևանի մասնաճյուղը, որը կոչվում է «K-1 & MAUAY TAHI ARMENIA» ակումբ, արդեն մեկ տարեկան է, այդ մասին iravunk.com-ի հետ զրույցում ասաց ակումբի հիմնադիր նախագահ Նարեկ Հակոբյանը. «Այս մեկ տարվա ընթացքում ակումբը ունցել է տարբեր հաջողություններ, ինչպես նաև նվաճել է գավաթներ: Մեր ֆեդերացիայի նախագահը Հուսիկ Միրզիկյանն է, և ֆեդերացիան գտնվում է Աշտարակ քաղաքում: Ակումբը կազմակերպում է կոմպլեքս մարզումներ, այդ թվում՝ լողի, ֆիտնեսի ինչպես նաև ինքնապաշտպանության մարզումներ: Ակումբի մարզիկները մասնակցել են տարբեր մրցաշարերի: Այս ակումբում երեխաները ձեռք են բերում հոգեբանական հավասարակշռություն, ֆիզիկական պատրաստվածության բարձր մակարդակ, ինչպես նաև ազատվում են ավելորդ քաշից: Մեր կարգախոսն է՝ «ՄԻՇՏ ԵՂԻՐ ԱՌԱՋԻՆԸ»: Երևանի մասնաճյուղի մեկ ամյակի կապակցությամբ ֆեդերացիան մրցաշարը անվանակոչել է «ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՑ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ ԵՐԵՎԱՆ ԳԱՎԱԹ 2016»: Մրցաշարի ընթացքում ելույթ կունենան պարային տարբեր խմբեր, որոնք միջոցառումը կդարձնեն էլ ավելի հետաքրքիր: Մրցումները մեկնարկելու են ժամը՝ 10:00-ին:
Վճարե՛ք Ձեզ հարմար եղանակով.
  • առցանց` ArCa, Idram, MobiDram էլեկտրոնային վճարման համակարգերով,
  • առցանց` VISA, MasterCard վճարային քարտերով,
  • առձեռն` տոմսերի առաքման պահին։