Ջեք Ռիչեր: Երբեք մի վերադարձիր/ Джек Ричер 2: Никогда не возвращайся/ Jack Reacher: Never Go Back
Ռեժ` Էդվարդ Ցվիկ
Դերերում` Թոմ Քրուզ, Քոբի Սմոլդերս, Ռոբերտ Նեպպեր
Ջեք
Ռիչերը որոշում է հանգիստ վերցնել և վերադառնալ զինվորական ոստիկանության
իր հարազատ 110-րդ բաժին, որտեղ նա ժամանակին տնօրեն էր: Հատկապես երբ նա
ունի հավելյալ հետաքրքրություն՝ բաժնի գործող հրամանատար մայոր Սյուզան
Թերները: Հենց մայոր Թերներն էր ժամանակին օգնության հասել նրան, հեռախոսով
հաղորդելով շատ արժեքավոր ինֆորմացիա, որը օգնեց Ջեք Ռիչերին դուրս գալ
լուրջ անախորժություններից: Եվ հիմա նա ունի հնարավորություն անձամբ
շնորհակալություն հայտնել իր կոլեգային: Սակայն բաժին հասնելուց հետո
Ռիչերը իմանում է, որ Սյուզանին օրեր առաջ ձերբակալել են մեծ չափերի կաշառք
վերցնելու մեղադրանքով: Իսկ իրեն մեղադրում են 16 տարի առաջ տեղի ունեցած
սպանության մեջ, որի մասին նա ոչինչ չի հիշում: Տարօրինակ
զուգադիպությու՞ն, թե՞ ինչ-որ մեկի չար մտադրություն: