Աննան
և Ֆրանցը ապրում էին փոքրիկ գերմանական քաղաքում, նրանք երիտասարդ էին,
սիրահարված և պատրաստվում էին ամուսնանալ: Սակայն երկուսի հանգիստ
երջանկության մեջ մտավ խենթ աշխարհը. Առաջին Համաշխարհային պատերազմն էր,
Ֆրանցին ուղարկեցին Ֆրանսիա կռվելու, որտեղ 23 ամյա ջութակահարը, ով
պաշտում էր Վերլենի ոտանավորները, զոհվեց: Պատերազմը ավարտվեց, իսկ Աննայի
կյանքը դարձավ սիրեցյալի ծեր ծնողների մասին հոգ տանելը և գերեզմանատուն
այցելելը: Մի անգամ Աննան տեսնում է անծանոթ տղամարդու, ով Ֆրանցի
գերեզմանին ծաղիկներ էր բերել: Նա, Ադրիենը, ֆրանսիացի էր, իսկ դա
նշանակում է, որ թշնամի էր: Սակայն նրա հետ հանդիպումը Աննայի կյանքը
լիովին փոխում է . . .