Ընտրեք
միջոցառումը
Նշեք
Ձեր տեղը
Վճարեք
առցանց
Համեցեք
միջոցառմանը

Լազարյաններ. Լեգենդար Տոհմի Վերելքն ու Անկումը

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

Տեղեկացրեք ընկերներին միջոցառման մասին

«Լազարյաններ. Լեգենդար Տոհմի Վերելքն ու Անկումը»  ֆիլմը  պատմում է ռուսական կայսրության թերևս ամենաակնառու հայազգի ընտանիքներից մեկի` Լազարյանների մասին: Քառասունհինգ րոպե տևողությամբ  տեսաֆիլմը սկսվում է  նախահայր Լազար Լազարյանով, ում Եկատերինա կայսրուհին 1774 թվականին շնորհում է տոհմական ազնվականության տիտղոս  և ավարտվում է  Լազարյան տոհմի վերջին ներկայացուցիչ` Սեմեոն Աբամելիք Լազարյանի կենսագրությամբ: Տեսաֆիլմը ռուսերեն լեզվով է և նկարահանվել է Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Ֆրյանովոյում և Երևանում:

Տոհմի ամենավառ ներկայացուցիչն է Հովհաննես Լազարյանը: Տոհմական ազնվական, Սրբազան Հռոմեական Կայսրության բարոն, Ռուսական Կայսրության բանկային խորհրդի նախագահ և կայսերական բանակի գեներալ, Եկատերինա Մեծ կայսրուհու պալատի գլխավոր ոսկերիչ: Նրա  Ֆրյանովոյում արտադրած կտորեղենով էր զգեստներ պատվիրելու ինքը` Անգլիայի թագուհին, իսկ իր ձմեռային պալատի ննջասենյակը Եկատերինա կայսրուհին երեսպատելու էր հենց Լազարյանների մետաքսով, որն, ի դեպ, մինչ օրս զարդարում է պալատի սենյակները: Լազարևին պատկանող ամենաթանկարժեք  և հազվագյուտ`  Օռլով ադամանդով էր զարդարվելու Եկատերինա Երկրորդ կայսրուհու պետական գավազանը և նա էր հիմնադրելու Ռուսաստանի առաջին արևելյան լեզուների կրթհամալիրը, որի ավանդույթներով էլ շարունակում է կրթել այսօվա ՄԳԻՄՕ-ն: Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում գործող հայկական եկեղեցիները Հովհաննես Լազարյանի ժառանգությունն են մեզ: Նրա անունը հայոց բարեգործների անվանացանկում գրված է ոսկե տարերով:

Տեսֆիլմում հանդես են գալիս ազգությամբ ռուս և հայ գիտնականներ, ուսումնասիրողներ, որոնց համար հոգեհարազատ և կարևոր է այդ տոհմի մասին հերթական անգամ հիշելն ու խոսելը և ովքեր Լազարյան տոհմածառի անկումը կապում են նախախնամության հետ և վերագրում են միստիկ տարրեր:

Ֆիլմին Ռուսաստանի Մշակույթի Նախարարության կողմից շնորհվել է ազգային ֆիլմի վկայական, իսկ Հայաստանի Կինոկենտրոնը այն ընդգրկել է Հայաստանի քսանհինգ ամյա անկախության ընթացքում ստեղծված լավագույն ֆիլմերի շարքում և թարգմանել է այն անգլերեն լեզվով:

Տեսաֆիլմը նկարահանվել է www.1aitv.ru պորտալի կողմից և կազմում է Հայկական հետքը Մոսկվայում ֆիլմաշարի մաս:

Վճարե՛ք Ձեզ հարմար եղանակով.
  • առցանց` ArCa, Idram, MobiDram էլեկտրոնային վճարման համակարգերով,
  • առցանց` VISA, MasterCard վճարային քարտերով,
  • առձեռն` տոմսերի առաքման պահին։