Կյանք ու կռիվ
Դերերում: Անի Խաչիկյան, Սամվել
Թադևոսյան, Հայկ Մարգարյան (ՀՏ Հայկո), Սամվել Թոփալյան, Բաբկեն
Չոբանյան,Գեորգի Հովակիմյան, Էլեն Սարգսյան, Հայկ Պետրոսյան, Վարդան
Պետրոսյան և ուրիշներ:
Սեր...Երազանքներ...Պատերազմ...
Ֆիլմը
պատմում է մարդկային արժեքների, ընկերության, սիրո և հայրենասիրության
մասին: «Կյանք ու կռիվ» ֆիլմի հերոսները դպրոցական տարիքից մտերմացած 25
տարեկան 4 ընկերներ են՝ Տիգրանը, Լևոնը, Արմենը և Էդուարդը: Նրանցից
երկուսը մասնակցում են արցախյան ազատամարտին, իրենց կյանքը վտանգում հանուն
հայրենիքի և խաղաղության: Ֆիլմում զուգահեռներ են տարվում պատերազմի և
սիրո միջև։ Եվ հենց այս հակասական զուգահեռում է սկիզբ առնում այն սերը,
որն ապրեցնում է և ուժ տալիս դժվարին պահերին: