Ընտրեք
միջոցառումը
Նշեք
Ձեր տեղը
Վճարեք
առցանց
Համեցեք
միջոցառմանը

Պետրոս Ղազարյան «Հայրենի բնաշխարհ»

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

Տեղեկացրեք ընկերներին միջոցառման մասին

Հայրենիքի և բնության նկատմամբ սերը գեղագիտական նոր արտահայտում ունեցավ  կենսաբանական  գիտությունների դոկտոր Պետրոս Ղազարյանի ստեղծագործական կյանքում: Նա մեկ տարի  առաջ սկսեց նկարել: Արդեն ստեղծել է ավելի քան 50 գեղանկարչական աշխատանք, որոնցից յուքանչյուրն իր մեջ պարունակում է հայկական բնաշխարհի արտացոլանքը: Բժիշկ-գիտնականի հետաքրքրությունն արվեստի հանդեպ արտահայտվել է դեռ վաղուց. նա նաև զբաղվել է մետաղի դրվագմամբ և մասնակցել մրցույթների:  Բայց այս անգամ հանրությանը ներկայացնում է իր գեղանկարչական ստեղծագործություններով:

Ժողովրդական ստեղծագործության կենտրոնում կցուցադրվի Պետրոս Ղազարյանի 34 գեղանկարչական աշխատանք: Ցուցահանդեսը կրում է «Հայրենի բնաշխարհ» խորագիրը՝ ընդգծելով հեղինակի սերը  բնության ու հայրենիքի հանդեպ:

Ցուցահանդեսը կգործի մինչև սեպտեմբերի 14-ը ներառյալ:

Գիտնական, պրոֆեսոր, կենսաբանական  գիտությունների դոկտոր, ակադեմիկոս Պետրոս Ղազարյանը ծնվել է 1946 թ-ին, Ախալցխայում: Ավարտել է Երևանի  պետական համալսարանի կենսաբանական ֆակուլտետի կենսաքիմիայի բաժինը:  

 

Հեղինակ է 500 գիտական աշխատության: Ղազարյանի ղեկավարությամբ պաշտպանվել է 30 թեկնածուական և դոկտորական ատենախոսություն:

Նա հեղինակ է 7 գյուտի, որոնք ներդրվել են գործնական բժշկության մեջ:

Ղազարյանը մասնակցել է բժշկագիտության և կենսաքիմիայի տարբեր բնագավառներին նվիրված շուրջ 80 միջազգային կոնգրեսի ու կոնֆերանսի աշխատանքներին:

1995թ.-ից մինչ օրս Պետրոս Ղազարյանը զբաղեցնում է պրոֆ. Ռ.Հ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի՝ գիտության գծով փոխտնօրենի պաշտոնը:

 

 

Հակիրճ տեղեկատվություն Կենտրոնի մասին

Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնն ազգային մշակույթի այն եզակի օջախներից է, որի առաքելությունն է նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների պահպանումը, շարունակականության ապահովումն ու հանրահռչակումը:

Կենտրոնը ստեղծվել է 2011 թ.-ին՝ Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի թանգարանի և Ժողովրդական ստեղծագործության և արհեստագործության կենտրոնի միավորմամբ:

Կենտրոնի Երևանի և Դիլիջանի մասնաճյուղի ժողովրդական արվեստի թանգարանների հիմքը կազմում են 1930-ական թվականներին ազգագրագետ, բանահավաք Հաբեթնակ Բաբայանի ջանքերով հիմնադրված Ժողովրդական ստեղծագործության տան ցուցանմուշները:

Հավաքածուն (շուրջ 10.000 առարկա) ընդգրկում է փայտի, մետաղի և քարի գեղարվեստական մշակման, ասեղնագործության, գորգագործության, խեցեգործության նմուշներ, ինչպես նաև ինքնուս նկարիչների գեղանկարներ: Հավաքածուում առանձնակի տեղ են գրավում սփյուռքահայերի նվիրատվությունները:

Կենտրոնի հավաքածուի բացառիկ ցուցանմուշները ցուցադրվել են Ռուսաստանում, Ֆրանսիայում, Բելգիայում, Իտալիայում, Պորտուգալիայում, Հունաստանում, Ավստրիայում, Չինաստանում, Իրանում, Սիրիայում և այլուր:

 

Վճարե՛ք Ձեզ հարմար եղանակով.
  • առցանց` ArCa, Idram, MobiDram էլեկտրոնային վճարման համակարգերով,
  • առցանց` VISA, MasterCard վճարային քարտերով,
  • առձեռն` տոմսերի առաքման պահին։