Արմատներ / Корни / Roots
Ռեժ` Վահե Յան
Դերերում` Անդրանիկ Բաբայան, Մերի Մկրտչյան, Ռոզի Ավետիսովա
Բոստոնաբնակ
լրագրող, բլոգեր Արամը ցեղասպանության 100-րդ տարելիցի շեմին որոշում է
գալ Հայաստան և իր բլոգում լուսաբանել կատարվելիք իրադարձությունները:
Հայաստանում նա շատ պատահական հանդիպում է ֆրանսիաբնակ Անետին, ով Արամի
բլոգի մշտական ընթերցողներից է՝ Վանե մականունով: Ծնվում է սիրո
պատմություն, որն ավելի է նրանց կապում հայրենի հողի հետ: Արամի և Անետի
սերը դառնում է արյան կանչի խորհրդանիշ: Նրանք ցեղասպանությունից հետո
ծնված չորրորդ սերունդն են, որ ապրելով Հայաստանի սահմաններից դուրս՝ չեն
մոռացել իրենց անցյալի և արմատների մասին:
Գեղեցիկ սիրո
պատմությանը զուգահեռ «Արմատներ» ֆիլմն անդրադառնում է 2015-ին
Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ տեղի ունեցած
միջոցառումներին, որոնք իրենց շուրջը հավաքեցին աշխարհասփյուռ հայությանը:
Ֆիլմը
գտնվում է փաստավավերագրական և խաղարկային ժանրերի հատման կետում:
Նկարահանվել է Scripted Reality ժանրում, այն իր ոճով և մատուցմամբ նոր
խոսք է հայկական ֆիլմարտադրության մեջ