Աշխարհի ծայրին/ Quo Vado?/ К черту на рога
Կեկկոն 15 տարի շարունակ, առավոտից մինչ գիշեր, առանց ուժերը խնայելու,
հավատարմորեն ծառայել է իր ժողովրդին՝ մաշելով տաբատը Որսորդության և
ձկնորսության բաժնում: Ծառայողական դիրք, աշխատավարձ, բազմաթիվ
առավելություններ՝ ներառյալ այցելուների կողմից հաճելի նվերները, նրա
կյանքը հեքիաթային են դարձնում: Սակայն վրա է հասնում անհաջողությունը՝
նախարարությունում որոշում են կրճատել նահանգները՝ քաղ.ծառայողներին
առաջարկելով լավ արձակման նպաստ: Իսկ այնուհետև՝ բարի գալուստ «աշխարհի ծայրը»:
Համառ Կեկկոն չի ցանկանում բաժանվել արդեն հարազար դարձած պետական
աշխատանքից, և անգործ-բյուրոկրատի կյանքում արկածներով լի շրջան է սկսվում:
Ինչեր ասես, որ չեն մտածում բարեփոխողները, Իտալիայի որ ծայրն ասես չեն
ուղարկում՝ նրանից ազատվելու համար,
սակայն ամեն ինչ ապարդյուն: Այդ ժամանակ նախարարության հրեշները Կեկկոյին
ուղարկում են Հյուսիսային Բևեռ՝ իբրև պատիժ, բայց պարզվում է՝ խելահեղ
սիրուն ընդառաջ: