Վալլեքս Գարդեն Կինոթատրոն
Վալլեքս Գարդեն Կինոթատրոնը հագեցած է ֆիլմերի ցուցադրման առաջադեմ հնարավորություններով և ժամանակակից սարքավորումներով: Կինոթատրոնում առկա են`
- Լեռնային Ղարաբաղում միակ և առաջին լազերային պրոյեկտոր` Full HD պատկերի հնարավորությամբ,
- Բարձրորակ ակնոցներով ակտիվ 3D Xpand համակարգ,
- Dolby Surround 5.1 ձայնային լուծմամբ իտալական արտադրության FBT բարձրախոսներ:
Կինոթատրոնը ունի 64 հարմարավետ նստատեղ: Նախասրահում ապահովված են բոլոր պայմանները կինոդիտումը յուրահատուկ իրադարձություն դարձնելու համար:
Վալլեքս Գարդեն Կինոթատրոնը համագործակցում է համաշխարհային կինովարձույթով զբաղվող մի շարք ընկերությունների հետ` ֆիլմացանկում ներառելով համաշխարհային լավագույն ֆիլմերն ու մուլտֆիլմերը: Բացի հայկական արտադրության ֆիլմերից և մուլտֆիլմերից, ցուցադրվում են նաև արտասահմանյան ֆիլմեր: Արցախյան կինոդիտողի դատին է հանձնվում նաև գիտա-հանրամատչելի ֆիլմեր` 3D ձևաչափով:
Կինոթատրոնի ֆիլմացանկի և տոսմերի հետ կարող եք ծանոթանալ առցանց հետևյալ հղումով:
Մանրամասն տեղեկությունների համար զանգահարեք՝ +374 47 973397, +374 47 973393
Հասցե՝ Լեռնային Ղարաբաղ, , Ստեփանակերտ, Նելսոն Ստեփանյան 35
Հեռախոս՝ +37447973393
Կայք՝ http://www.vallexgarden.com
Աշխատանքային ժամեր՝ 11:00 - 23:00