Ընտրեք
միջոցառումը
Նշեք
Ձեր տեղը
Վճարեք
առցանց
Համեցեք
միջոցառմանը

Վերելք Կազբեկ լեռ / ԱրմԼենդ ակումբի հետ

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

Տեղեկացրեք ընկերներին միջոցառման մասին

Արմլենդ զբոսաշրջային ակումբը կազմակերպում է վերելք դեպի Կազբեկ լեռ (5047մ): Այն գտնվում է Կովկասյան լեռնաշղթայի կենտրոնական մասում:

Լեռան ալպինիստական բարդությունը 2A
Վերելքը նախատեսվում է սեպտմբերի 4 –10:

1 օր Երևան –Ստեպանծմինդա առավոտյան շուտ Երևանից կուղևորվենք դեպի հայ-վրացական սահման: Այնուհետև Թբիլիսի քաղաքի միջով կուղևորվենք դեպի Ստեպանծմինդա (Կազբեկի) գյուղ` 1750մ:
Գիշերակացը հյուրատանը:

2 օր Վաղ առավոտյան ամենագնաց մեքենայով բարձրանում ենք դեպի Գերգետիս Ցմինդա Սամեբա եկեղեցի, այնտեղից կսկսենք մեր վերելքը Կավկասյան լեռների գեղեցիկ տեսարանով դեպի Մետեոկայան (3750մ) վերելքի տեողությունը` 6-7 ժամ: Գիշերակացը` Մետեոկայանի կացարանում:

3 օր Կիրականացնենք ակլիմատիզացիոն վերելք` 4200մ բարձրություն: Գիշերակացը` մետեոկայանում:

4 օր Գիշերը 2:00-3:00 ժամին սկսում ենք մեր վերելքը դեպի Կազբեկ լեռան գագաթ (5047մ): Վերելքը կտևի մոտ 11-12 ժամ: Գագաթից հետո կիջնենք մետեոկայան և կգիշերենք այնտեղ:

5 օր Վաղ առավոտյան մետեոկայանից կսկսենք իջնել դեպի Ստեպանծմինդա, որից հետո կուղևորվենք Երևան (կախված մասնակիցների ֆիզիկական վիճակից, ցանկության դեպքում կարողենք գիշերել Թբիլիսիում:

6 և 7 օրերը նախատեսված են վատ եղանակի դեպքում, որպես պահեստային օրեր:

Մասնակցության համար անհրաժեշտ են՝
պրոֆեսիոնալ լեռնային համազգեստ
լեռնային պրոֆեսիոնալ կոշիկներ
տերմո հագուստ
տաք փոխնորդ հագուստ
2 ուսապարկ 60-70լ. և 20-35լ.
անձրևանոց (дождевик)
զսպանակակեռիկներ (карабин)
Քնապարկ միչև -9 C ջերմաստիճանի համար
քայլարշավային ձեռնափայտեր
կատվիկներ (кошки)
անվտանգության գոտի (обвязка)
կոշկագուլպա (бахилы)
սառցեհատ (ледоруб)
ձեռնոցներ 2 տեսակի
ձմեռային և ամառային գլխարկ
դեղատուփ
լեռնային արևային ակնոց
արևապաշտպան քսուք
գլխի լապտեր (фонарик):

Փաթեթի արժեքը ըստ մասնակիցների քանակի
3-5 մասնակցի դեպքում` 275 $
5-7 մասնակցի դեպքւմ` 250$
7-10 մասնակցի դեպքում` 220$
10-13 մասնակցի դեպքում`190$

Գինը իր մեջ ներարում է`
տրանսպորտի ծառայություները
գիշերակացը հյուրանոցում և մետեոկայանում
մեկ ընթրիք և մեկ նախաճաշ հյուրանոցում
ամենագնաց մեքենաների ծառայությունը
ձիերի ծառայությունը
2 ուղեկցորդի ծառայությունները
Կապը Վրաստանի փրկարար ծառայության հետ (վերելքի թույլատվություն)

Մասնակիցները վերելքից առաջ կունենան փորձնական վերելք դեպի Արագած լեռան 4 գագաթները, որից հետո բավարար պատրաստվածություն ունեցող մասնակիցները կուղևորվեն դեպի Կազբեկ լեռ:

Վերելքից առաջ «Ալպինիզմի և լեռնային տուրիզմի» ֆեդերացիայում մասնակիցները կհանդիպեն փորձառու լեռնագնացների հետ, որի ժամանակ կանցկացվի լեռնային պատրաստվածության դասընթաց:

Լեռնային գույք ձեռք բերելու հարցում, «Արմլենդ» ակումբի հետ համագործակցող խանութներում կգործեն զեղչեր հատուկ մասնակիցների համար:

Մանրամասն տեղեկություների համար խնդրում ենք զանգահարել` 055 81 77 88, 077 449-007 հեռախոսահամարներին, կամ գրել Արտյոմ Մարտիրոսյան-ին https://www.facebook.com/artyom.armland

Ծանոթացեք նաև Armland Expeditions նախագծի հետ
https://www.facebook.com/events/222348998096418/

Ֆեյսբուքյան էջ: https://www.facebook.com/Armland.am

Ֆեյսբուքյան խումբ: https://www.facebook.com/groups/ArmLand/
Վճարե՛ք Ձեզ հարմար եղանակով.
  • առցանց` ArCa, Idram, MobiDram էլեկտրոնային վճարման համակարգերով,
  • առցանց` VISA, MasterCard վճարային քարտերով,
  • առձեռն` տոմսերի առաքման պահին։