Ընտրեք
միջոցառումը
Նշեք
Ձեր տեղը
Վճարեք
առցանց
Համեցեք
միջոցառմանը

Արշավ Վրաստանում / Բիրթվիսի կիրճ

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

Տեղեկացրեք ընկերներին միջոցառման մասին

Արմլենդ զբոսաշրջային ակումբը կազմակերպում է արշավ դեպի Բիրթվիսի կիրճ: Այն համարվում է Վրաստանի յուրահատուկ վայրերից մեկը: Կիրճը գտնվում է Ալգետի ազգային պարկից ոչ շատ հեռու, Թբիլիսիից 55կմ հեռավորության վրա:

1օր
Վաղ առավոտյան Երևանից կուղևորվենք Թբիլիսի, որտեղ կշրջենք հին Թբիլիսիով: Գիշերակացը` Թբիլիսի հյուրատանը:

2օր
Հաջորդ օրն առավոտյան կշարժվենք դեպի Ալգեթի հովիտ: Ճանապարհն անցնում է 2 ոչ մեծ գյուղերով՝ Պարցխիսի և Թբիսի: Երթուղին անցնում է ոչ մեծ անտառի և քարքարոտ լեռների միջով: Այստեղից սկվում է վերելք նեղ անցումով: Երկու ժամվա ընթացքում բարձրանում ենք դեպի հինավուրց Դեդացիխե ամրոցի ավերակներ, այստեղ կանգ ենք առնում հանգստանալու, որից հետո շարունակում ենք վերելքը դեպի լեռան գագաթ: Այստեղից բացվում է աննկարագրելի գեղեցիկ տեսարաններ. Ալգեթի հովիտը, Թրիալեթի լեռնաշղթան, ինչպես նաև ամրոցները կլինեն թեր ափի մեջ: Հանգստացեք, լիցքաթափվեք ր ուղղակի հիացեք տեղանքի գեղեցկությամբ:
Քայլարշավի երկարությունը՝ 12 կմ:


Արշավին մասնակցելու համար անհրաժեշտ է.
հարմարավետ կոշիկներ
հարմարավետ հագուստ
փոխնորդ հագուստ
ուսապարկ
անձրևանոց (дождевик)
գլխարկ
արևային ակնոց
արևապաշտպան քսուք
լապտեր (фонарик)
երկուօրյա սնունդ


Մասնակիցների անձնագրերի մեջ, պարտադիր պետք է լինի Հայաստանից ելքի վիզայի կնիք:

Մասնկացության արժեքը ըստ մասնակիցների քանակի (գումարը իր մեջ ներարում է տռանսպորտի, ուղեկցորդի և հյուրատան ծառայություները)
5-7 մասնակցի դեպքում 26.000 դրամ
7-10 մասնակցի դեպքում 24.000 դրամ
10-15 մասնակցի դեպքում 22.000 դրամ

Ցանկության դեպքում խնդրում ենք մասնակցությունը հաստատել մինչև օգօստոսի 3-ը, և նախապես զանգահարել ու գրանցվել հետևյալ հեռախոսահամարներով` 055 817788, 077 449-007, կամ գրել Արտյոմ Մարտիրոսյանին -ին https://www.facebook.com/artyom.armland

Հանդիպում ենք Հանրապետության հրապարակում` շատրվաների դիմաց, ժամը 07:00 -ին։

Հարգանքներով` Armland զբոսաշրջային կազմակերպություն

Ծանոթացեք նաև՝
Վերելք Կազբեկ լեռ
https://www.facebook.com/events/1204011599643350/

Ծանոթացեք նաև Armland Expeditions նախագծի հետ
https://www.facebook.com/events/222348998096418/

ֆեյսբուքյան էջ: https://www.facebook.com/Armland.am

Ֆեյսբուքյան խումբ: https://www.facebook.com/groups/ArmLand/
Վճարե՛ք Ձեզ հարմար եղանակով.
  • առցանց` ArCa, Idram, MobiDram էլեկտրոնային վճարման համակարգերով,
  • առցանց` VISA, MasterCard վճարային քարտերով,
  • առձեռն` տոմսերի առաքման պահին։