Ընտրեք
միջոցառումը
Նշեք
Ձեր տեղը
Վճարեք
առցանց
Համեցեք
միջոցառմանը

3 շաբաթ Երևանում

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

Տեղեկացրեք ընկերներին միջոցառման մասին

3 շաբաթ Երևանում / 3 недели в Ереване

Ռեժիսոր: Վահե Բերբերյան, Վահիկ Փիրհամզեի
Դերերում: Հրանտ Թոխատյան, Վահիկ Փիրհամզեի, Վահե Բերբերյան, Խորեն Լևոնյան, Նարեկ Դուրյան, Աշոտ Ղազարյան, Անի Գալստյան, Նանոր Պետրոսյան, Լևոն Հարությունյան, Արմեն Համբարձումյան, Արամ Գևորգյան (Արամո), Լուիզա Ներսիսյան, Վահան Ներսիսյան, Անահիտ Ավանեսյան, Վահագն Սիմոնյան, Արա Սարգսյան, Նարինե Ալեքսանյան, Գրիգոր Բաղդասարյան, Վարուժան Մանուկյան, Սամսոն Ստեփանյան և այլք

Կատակերգությունը պատմում է Լոս Անջելեսից ժամանած երկու ռեժիսորի մասին, ովքեր գալիս են Երևան, որպեսզի նկարահանեն լիամետրաժ ֆիլմ, ամերիկահայ մի մարդու մասին, ով ուղևորվում է Երևան 12 տարեկան երեխա որդեգրելու նպատակով: 
Հայաստանցի իմպրեսարիո Ռուբոյի հետ միասին, մեր հերոսները՝ Րաֆֆին և Արմենը, սկսում են համապատասխան դերասաններ գտնելու, տեղանքը ուսումնասիրելու և ֆինանսավորում գտնելու դժվարին գործընթացը: Հիասքանչ թվացող գաղափարը վերածվում է անհասկանալի հանդիպումների, անսպասելի բացահայտումների և խելահեղ իրադարձությունների, վտանգի տակ դնելով նրանց նախագիծը:
Հետաքրքիրն այն է, որ երեք ընկերներին մարմնավորող դերասանները հենց այն երեք ընկերներն են, ում ջանքերով էլ ստեղծել է «3 շաբաթ Երևանում» կինոնկարը՝ Բերբերյանը, Փիրհամզեիին և Թոխատյանը, ովքեր սիրված և ճանաչված են թե՛ Հայաստանում և թե՛ Սփյուռքում:

Վճարե՛ք Ձեզ հարմար եղանակով.
  • առցանց` ArCa, Idram, MobiDram էլեկտրոնային վճարման համակարգերով,
  • առցանց` VISA, MasterCard վճարային քարտերով,
  • առձեռն` տոմսերի առաքման պահին։