Ընտրեք
միջոցառումը
Նշեք
Ձեր տեղը
Վճարեք
առցանց
Համեցեք
միջոցառմանը

24 շաբաթ/ 24 Weeks

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

Տեղեկացրեք ընկերներին միջոցառման մասին


24 շաբաթ
0
Պրոդյուսեր(ներ)     Մելանի Բերքե, Թոբիաս Բյուխներ, Թոմաս Քուֆուս
Ռեժիսոր     
Աննե Զոհրա Բերախեդ
Սցենարի հեղինակ(ներ)     Կարլ Գերբեր, Աննե Զոհրա Բերախեդ
Օպերատոր     Ֆրիդ Քլաուս
Նկարիչ     Յանինա Շիմելբաուեր, Ֆաբիան Ռեբեր
Երաժշտությունը`     Յասմին Ռոյթեր
Հնչյունը`     Մարկ Ֆրագշտայն, Ալյոշա Հաուփթ
Մոնտաժը`     Դենիս Դարահան
Նկարահանվել են`     Յուլյա Ենչ, Բյարնե Մեդել, Յոհաննա Գաստդորֆ, Էմիլիա Փիսքե

Բեմական լույսեր, ծափահարություններ. Աստրիդը սիրում է իր աշխատանքը կաբարեում և իր հանդուրժող ու աջակցող ամուսնուն՝ Մարկուսին: Նրանք բոլոր որոշումները միասին են կայացնում, և այս մեկն էլ բացառություն չէ. ինչպե՞ս են վարվելու այն երեխայի հետ, որին սպասում է Աստրիդը, երբ հիմա՝ հղիության վեցերորդ ամսում, հանկարծ պարզվել է, որ նա ծանր հաշմանդամությամբ է ծնվելու: Աստրիդն ու Մարկուսն ընտրություն ունեն, բայց նրանց շատ քիչ ժամանակ է մնում... Աստրիդը, որ ուժեղ բնավարության տեր է և ամեն իրավիճակում սրամիտ պատասխաններ է գտնում, իրեն մոլորված է զգում՝ անկարող շարունակելու թեթև առօրյան: Միայն նա, որ կրում է այդ երեխային, կարող է կայացնել այս ծանր որոշումը: Ի՞նչ պիտի անի: Ո՞վ է որոշում՝ երեխան ապրելու արժանի կյանք կունենա՞, թե՞ ոչ:
Վճարե՛ք Ձեզ հարմար եղանակով.
  • առցանց` ArCa, Idram, MobiDram էլեկտրոնային վճարման համակարգերով,
  • առցանց` VISA, MasterCard վճարային քարտերով,
  • առձեռն` տոմսերի առաքման պահին։