Պետեր Դիմիտրովը, հավատում է, թե օրերից մի օր հանրահայտ դիրիժոր է
դառնալու: Թեև նա նվագախմբի դիրիժորի կրթություն ունի, երբեք իր
մասնագիտությամբ աշխատելու հնարավորություն չի ունեցել: Երաժիշտ և
երաժշտության մեծ սիրահար լինելով՝ Պետերը կրթությունն ավարտելուց ի վեր
արդեն 25 տարի զբաղվում է դաշնամուրների վաճառքով ու վերանորոգմամբ: Բոլոր
դժվարություններով հանդերձ նա, այնուամենայնիվ, կարողանում է այդ
աշխատանքով հոգալ իր ընտանիքի կարիքները և միևնույն ժամանակ երբեք չի
հրաժարվում դիրիժոր դառնալու երազանքից: