Ընտրեք
միջոցառումը
Նշեք
Ձեր տեղը
Վճարեք
առցանց
Համեցեք
միջոցառմանը

Օլմոն եվ ճայը/ Olmo and the Seagull

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

Տեղեկացրեք ընկերներին միջոցառման մասին

Պրոդյուսեր(ներ)     Շարլոթե Պեդերսեն, Տիագո Պավան, Լուիս Ուրբանո
Ռեժիսոր     
Պետրա Կոստա, Լեա Գլոբ
Սցենարի հեղինակ(ներ)     Պետրա Կոստա
Օպերատոր     Մուհամեդ Համդի, Նադիմ Կառլսեն, Լիզա Պեռսօն
Երաժշտությունը`     Ֆիլիպ Գլաս
Հնչյունը`     Սեսիլ Շանյո
Մոնտաժը`     Մարինա Մելիանդե, Դավիդ Բարկեր, Թոր Մարտին Դուս Օշներ, Թինա Բազ
Նկարահանվել են`     Օլիվիա Կորսինի, Սերժ Նիկոլաի

Ֆիլմը, որ ճամփորդություն է կնոջ մտքի լաբիրինթոսում, պատմում է թատրոնի ազատամիտ դերասանուհի Օլիվիայի մասին, որը պատրաստվում է չեխովյան «Ճայի» բեմականացման մեջ խաղալ Արկադինայի դերը: Երբ սկսվում են պիեսի բեմադրության աշխատանքները, Օլիվիան և ընկերը՝ Սերժը, որին նա առաջին անգամ հանդիպել է Theatre du Soleil-ի բեմում, հայտնաբերում են, որ Օլիվիան հղի է: Սկզբում Օլիվիան համոզված է, որ կարող է ամեն ինչ հասցնել, բայց անսպասելի խնդիրները վտանգի տակ են դնում հղիությունն ու նրա կյանքը մատնում լճացման: Օլիվիայի՝ ազատության և հաջողության ձգտումը բախվում է սեփական մարմնի և այդ մարմնի մեջ ձևավորվող երեխայի պարտադրած սահմանափակումներին: Հղիության ամիսները վերածվում են ասես անցման ծեսի՝ դերասանուհուն ստիպելով բախվել իր ամենամեծ վախերին: Օլիվիան նայում է հայելուն ու միաժամանակ տեսնում «Ճայի» երկու հերոսուհիներին՝ ծերացող դերասանուհի Արկադինային և խելագարվող դերասանուհի Նինային՝ որպես իր իսկ  խաթարված արտացոլանքներ:

Մրցանակներ
Երիտասարդական ժյուրիի մրցանակ լավագույն ֆիլմի համար, Լոկառնոյի ՄԿՓ, 2015, Լավագույն վավերագրական ֆիլմ, Ռիոյի ՄԿՓ, 2015, Ռեժիսորական աշխատանքի հատուկ հիշատակում (Ժյուրիի մրցանակ), Կահիրեի կինոքննադատների միջազգային շաբաթ, 2015, FEMCine-ի 1-ին մրցանակ լավագույն ֆիլմի համար, Չիլի, 2016, FIPRESCI-ի մրցանակ, Ուրուգվայի ՄԿՓ, 2016



 Producer(s)     Charlotte Pedersen, Tiago Pavan, Luis Urbano
Director     
Petra Costa, Lea Glob
Script     Petra Costa
Director of Photography     Muhammed Hamdy, Nadim Carlsen, Lisa Persson
Music by     Philip Glass
Sound     Cecile Chagnaud
Edit     Marina Meliande, David Barker, Thor Martin Duus Ochsner, Tina Baz
Cast     Olivia Corsini, Serge Nicolai, Arman Saribekyan, Sylvain Jailloux, Francis Ressort
Production company(-ies)     Zentropa Entertainments, Busca Vida Filmes, O Som e a Fúria

A journey through the labyrinth of a woman’s mind, Olmo And The Seagull tells the story of Olivia, a free-spirited stage actress preparing for a starring role as Arkadina in a theatrical production of Chekhov’s The Seagull. As the play starts to take shape, Olivia and her boyfriend, Serge, whom she first met on the stage of the Theatre du Soleil, discover she is pregnant. Initially, she thinks she can have it all, until an unexpected setback threatens her pregnancy and brings her life to a standstill. Olivia's desire for freedom and success clashes with the limits imposed by her own body and the baby growing inside her. The months of her pregnancy unfold as a rite of passage, forcing the actress to confront her deepest fears. She looks in the mirror and sees both female characters of The Seagull - Arkadina, the aging actress, and Nina, the actress that falls into madness - as unsettling reflections of herself.

Awards
Best film, Junior Jury Award, Locarno IFF, 2015, Best Documentary, Rio IFF, 2015, Special Mention (Jury Award) for Directors, Cairo International Film Critics Week, 2015, Best Film, FEMCine 1st Prize, Chile, 2016, FIPRESCI Award, Uruguay IFF, 2016

Վճարե՛ք Ձեզ հարմար եղանակով.
  • առցանց` ArCa, Idram, MobiDram էլեկտրոնային վճարման համակարգերով,
  • առցանց` VISA, MasterCard վճարային քարտերով,
  • առձեռն` տոմսերի առաքման պահին։