Պաշտոնական բացումը տեղի է ունեցել 1982թ.: Մինչ այդ` 1981թ., թատրոնի աշխատակազմն ստացել է պետական կարգավիճակ: Հիմնադիրն ու ներկայիս գեղարվեստական ղեկավարը Արա Երնջակյանն է: 1985թ. Կամերային թատրոնը ԽՍՀՄ այլ 6 թատրոնների հետ Մոսկվայի երիտասարդների և ուսանողների 12-րդ համաշխարհային փառատոնում արժանացել է դափնեկրի կոչման: Թատրոնի www.erkat.am կայքի տվյալներով` թատերախմբի կազմում են Գեորգի Ամիրագովը, Արշալույս Հարությունյանը, Քեթրին Մանասյանը, Աստղիկ Արծրունին, Լուիզա Ներսիսյանը, Մանուկ Հախվերդյանը և ուրիշներ: