Էրիկը և Աննան գիտնական զույգ են և երազանք ունեն: Նրանք իրենց աղջկա՝ Ֆրայայի հետ Կոպենհագենի էլիտար թաղամասներից մեկում Էրիկի հսկայական առանձնատանը համայնք են հիմնում: Պատմության առանցքում այս ընտանիքն է, իսկ մենք ականատես ենք համայնք ստեղծելու նրանց երազանքի իրականացմանը: Մասնակցում ենք ընտանեկան ժողովներին, ընթրիքներին ու երեկույթներին: Այս տանիքի տակ իշխում են ընկերությունը, սերը և միասնությունը, մինչև մի ցնցող սիրային կապ փոքր համայնքին ենթարկում է իր ամենամեծ փորձությանը: Ֆիլմը երգիծական է և նուրբ, բայց միաժամանակ ցավոտ. մի ամբողջ սերնդի հուզիչ դիմանկարն է, սիրո խոստովանություն մի խումբ իդեալիստների և երազողների, որոնք վաղուց արդեն արթնացել են և հայտնվել իրականության մեջ:
Մրցանակներ
Լավագույն դերասանուհի, Բեռլինի ՄԿՓ, 2016
Erik and Anna are a couple of academics with a dream. With their daughter Freja, they set up a commune in Erik's huge villa in an upmarket district of Copenhagen. With the family at the centre of the story, we are invited into their dream of a real commune. We participate in the house meetings, the dinners and parties. There is friendship, love and togetherness under one roof, until an earth-shattering love affair puts the small community to its greatest test. The film is a humorous and delicate; but also painful and touching portrait of an entire generation, a gentle yet confrontational declaration of love for a group of idealists and dreamers, who have long since awakened to reality.
Awards
Best Actress, Berlin IFF, 2016