Մարդկային ոգեշնչումն ու բնության ստեղծագործ էներգիայի կերպափոխումն են արտացոլում ծիածանաքարից փորագրված «Ծովային կրիաներ» և օձաքարից քանդակված «Իգուանա» աշխատանքները: Ցուցադրության «գոհարը»՝ հայտնի արվեստագետ Լոուրենս Սթոլերի «Վերածնվող փնյունիկ տոտեմ» քանդակը, երևան է գալիս որպես բնության պաշտամունքի խորհրդանիշ: Ամեթիստի ժեոդների ներդաշնակ համադրումը քանդակի բրոնզե թևերին հաղորդում է արվեստագետի տեսլականը՝ փոխակերպել բնության գեղեցկությունը գեղեցիկի բնության:
Բացահայտե'ք երկիր մոլորակի հրաշքները: Զգացեք բնության ստեղծագործ ուժի և մարդկային երևակայության փոխազդեցությունը: