Հիմնադրվել է 1980թ.: Հիմնադիրն ու առաջին գեղարվեստական ղեկավարը Հենրիկ Մալյանն է: Առաջինը բեմականացվել է <<Իմ հայրենիքի խրատական հեքիաթները>>, որի ռեժիսորը Հենրիկ Մալյանն էր: Թատրոնի ներկայիս գեղարվեստական ղեկավարը նրա դուստրն է` Նարինե Մալյանը: Թատերախմբի կազմում են Աշոտ Եդիգարյանը, Վարդուհի Ռուշանյանը, Արա Սարգսյանը, Լևոն Ղազարյանը, Լևոն Մելոյանը, Գևորգ Հովակիմյանը և ուրիշներ: Թատրոնը մասնակցել է միջազգային փառատոների, արժանացել է 8 ոսկե մեդալի և 5 <<Արտավազդ>>մրցանակի: