Ընտրեք
միջոցառումը
Նշեք
Ձեր տեղը
Վճարեք
առցանց
Համեցեք
միջոցառմանը

ՎԻՇԱՊԱԳՈՐԳ

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

Տեղեկացրեք ընկերներին միջոցառման մասին

ՎԻՇԱՊԱԳՈՐԳ

Վիշապը ծնվել է մեր ժամանակներում: Սկզբում նա հանդիպում է Բուրչո անունով շանը, և քանի որ
վիշապը փոքր էր, չգիտեր ինքը ով է, շունը դառնում է նրա խնամակալը: Շունը և վիշապը ենթարկվում են
մի շարք փորձությունների: Գոհարիկն ու շունը ցանկանալով այցելել գորգի մեջ գտնվող իրենց ընկերոջը՝
վիշապիկին, դուռ են գործում գորգի վրա և մտնում գորգի մեջ: Նրանց ճանապարհը լի է արկածներով: Ի
վերջո, գտնում են վիշապիկին և կնոջ ու որդու հետ նրան բերում են իրենց մոտ՝ հյուր:
Մեկ տարի անցավ, բայց վիշապիկը այդպես էլ դուրս չեկավ գորգից: Գոհարիկը «դուռ» գործեց և Բուռչյի
հետ միասին մտան գորգի մեջ, ուր նրանց սպասում էր վտանգներով և արկածներով լի հեքիաթային մի
աշխարհ: Գոհարիկն ու Բուռչոն գտան իրենց վիշապիկին, որն արդեն բավականին մեծացել էր, ծանոթացան նաև վիշապիկի զարմուհու և տատիկի հետ:
Փոքրիկ Վիշապիկի բուժումից հետո Արուս տատն ու Բուռչոն շատ փոքրացան: Գոհարիկը օգնեց
“Փոքրիկներին” Վիշապիկին տատիկի մոտ տանել՝  նախկին տարիքը վերադարձնելու համար: Բոլորը գորգիմեջ էին, երբ տիկին Գոհարը գորգը ցուցահանդես տարավ:
Պատահաբար սայթակելով փոքրիկ Վիշապիկը հայտնվում է իր իսկ գործած կարպետի մեջ: Պրոֆեսոր
Մուսինյանցը բացատրում է, որ կարպետը պորտալ է հանդիսանում` մի այլ աշխարհ տանող ճանապարհ է:
Վիշապիկը իր նոր հայտնագործության մասին պատմում է Գոհարիկին և Բուռչոին: Ընկերները երկար
չմտածելով  անցնում են պորտալը և ընկնում տարօրինակ մի աշխարհ` հետաքրքիր, բայց վտանգավոր:
Արկածները շարունակվում են:
Վիշապիկի գործած կարպետը նույնպես գաղտնիք  ուներ: Անցնելով  կարպետի միջով` հերոսները ընկնում են մի այլ աշխարհ, ուր ամեն ինչ թեև  իրական էր, բայց միևնույն ժամանակ  տարօրինակ: Ի վերջոընկերները հասկանում են, որ հսկաների մոտ են:
Վիշապիկը ընկերանում է Գոհարիկի ու Բուռչո շան հետ: Տատիկը Վիշապիկին չի ընդունում, և նա,
մտնելով գորգի մեջ, հեռանում է, գտնում իր տունը: Գոհարիկն ու Բուռչոն, ցանկանալով այցելել գորգի
մեջ գտնվող Վիշապիկին, դուռ են գործում ու գորգի մեջ մտնում, գտնում են նրան ու նրա ընտանիքը:
Վիշապիկը սովորում է գորգ գործել և իր գործած գորգի միջոցով ընկնում է հեքիաթային կենդանիների
աշխարհ: Այնտեղից դուրս գալով` շտապում է իր ընկերներին ծանոթացնել իր գորգի այդ բնակիչների հետ:
Նրանք հերթական արկածն են ունենում:
Վճարե՛ք Ձեզ հարմար եղանակով.
  • առցանց` ArCa, Idram, MobiDram էլեկտրոնային վճարման համակարգերով,
  • առցանց` VISA, MasterCard վճարային քարտերով,
  • առձեռն` տոմսերի առաքման պահին։