Երկար
ժամանակ նինձա կրիաները թաքնվում էին մարդկանցից քաղաքի կոյուղիների
լաբիրինթներում: Տարիների ընթացքում ուսուցիչ Սպլինտերը նրանց մարտական
արվեստ էր սովորեցնում: Մի գեղեցիկ օր նրանք ստիպված էին բարձրանալ վերև,
որպեսզի փրկեն Նյու Յորքը Ֆուտերի Կլանի առաջնորդ Շրեդերից, ով գրավել էր
Նյու Յորքի իշխանությունը: Խիզախ լրագրող Էյպրիլի և վերջինիս օպերատոր
Վերնոմի հետ անվախ մարտիկները կարողացան մաքրել սիրելի քաղաքը
հանցագործություններից: Լեոնարդոն, Միքելանջելոն, Ռաֆայելը և Դոնատելլոն
գտել են իրենց դերը այս աշխարհում և դարձել են իրենց քաղաքի պաշտպանները:
Նրանք կարգի էին բերել Նյու Յորքը և մաքուր խղճով կարող էին հանգստի գնալ,
սակայն շուտով նրանք ստիպված են լինում ընդհարվել հզոր թշնամու հետ, ով
սպառնում էր նրանց քաղաքին: