Ընտրեք
միջոցառումը
Նշեք
Ձեր տեղը
Վճարեք
առցանց
Համեցեք
միջոցառմանը

Շերանիկ

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

Տեղեկացրեք ընկերներին միջոցառման մասին

Ժանր` պատմական միմոդրամա

Տևողություն` 70րոպե (1 գործողություն)
Պրեմիերա` 2005
Բեմադրիչ` Ժիրայր Դադասյան
Ռեժիսոր՝ Յուրի Կոստանյան

Նկարագրություն

13-րդ դարի հայկական մանրանկարչության խոսուն կերպարներն են դարձել բեմադրության առիթը: Պատկերները կենդանանում են: Բեմադրությունը ներկայացնում է 13-րդ դարի հայկական հռչակավոր մայրաքաղաք Անիի առօրյան: Երիտասարդ զինվորականը՝ Շերանիկը, առյուծ է ծնում, որը դառնում է Անիի խորհրդանիշը: Բնակիչները զվարճանում են Բարեկենդանի տոնին և չեն նկատում, թե ինչպես է թշնամին ծածուկ թափանցել քաղաք: Հոգևորականը ցանկանում է սթափեցնել քաղաքի երիտասարդ բնակիչնեիրին, որոնք տրվել էին աշխարհիկ վայելքներին: Թշնամին գայթակղում է Անիի խորհրդանիշ առյուծին, և քաղաքը կործանվում է: Շերանիկը սպանում է առյուծին և ընտրում է հոգևոր կյանքը: Պատկերները նորից դառնում են մանրանկար:



Վարդապետ/ Տարեց հոգևորական՝ Յուրի Կոստանյան
Շերանիկ/ Երիտասարդ զինվորական՝ Կարեն Խաչատրյան
Մոնղոլ՝ Նունե Սուքիասյան
Առյուծ/Անիի խորհրդանիշ՝ Իննա Հախնազարյան
Մատրվակ/ Շերանիկի ընկեր՝ Արթուր Հայրապետյան
Վարձակ/Շերանիկի ընկերուհի՝ Մարգարիտա Առաքելյան
Հուշկապարիկ/աղջիկ-թռչուն՝ Լուսինե Գալստյան

Վճարե՛ք Ձեզ հարմար եղանակով.
  • առցանց` ArCa, Idram, MobiDram էլեկտրոնային վճարման համակարգերով,
  • առցանց` VISA, MasterCard վճարային քարտերով,
  • առձեռն` տոմսերի առաքման պահին։