Հայաստանի պատմության թանգարանը հիմնադրվել է 1919թ. սեպտեմբերին` Հայաստանի Առաջին Հանրապետության պառլամենտի օրենքով: Այցելուների համար բացվել է 1921թ. օգոստոսին: Հիմնադիր հավաքածուն կազմավորվել է Կովկասի Հայոց ազգագրական ընկերության, Նոր Նախիջևանի հայկական հնությունների թանգարանների, Անիի հնադարանի, Վաղարշապատի մատենադարանի հավաքածուների հիման վրա: Այժմ թանգարանը պահպանում է շուրջ 400 000 առարկայից բաղկացած հավաքածու՝ հետևյալ բաժիններով. հնագիտություն (հիմնական հավաքածուի 35%), ազգագրություն (8%), դրամագիտություն (45%), վավերագրեր (12%): Հավաքածուները պարբերաբար համալրվում են Հայաստանի տարածքում պեղումներից հայտնաբերված գտածոներով, գիտական արշավախմբերի ձեռքբերումներով, ինչպես նաև գնումներով և նվիրատվություններով:
Թանգարանի մշտական ցուցադրությունում ներկայացված է Հայաստանի պատմության ու մշակույթի ամբողջական պատկերը նախապատմական ժամանակներից մինչև մեր օրերը: Պարբերաբար կազմակերպվում են ժամանակավոր թեմատիկ ցուցադրություններ, ինչպես նաևհայկական մշակույթին նվիրված արտասահմանյան ցուցահանդեսներ:
Թանգարանի կողմիցհրատարակվում են հայկական ճարտարապետությանը, հնագիտությանը, ազգագրությանը, պատմությանը նվիրված մենագրություններ, մատենաշարեր, ցուցահանդեսային ալբոմ-կատալոգներ:
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ
ԺԱՄԵՐ
Թանգարանը բաց է`
Երեքշաբթի - շաբաթ`11:00–18:00 (մուտքը մինչև 17:15)
Կիրակի օրերին`11:00–17:00 (մուտքը մինչև 16:15)
Թանգարանը փակ է`
Երկուշաբթի օրերին, Ազգային տոների և հիշատակի օրերին
ՏՈՄՍԵՐ
Մուտքի տոմսի արժեքը–1 000 դրամ
Աշակերտներ, ուսանողներ, թոշակառուներ –300 դրամ
Էքսկուրսիա բացատրությամբ`
հայերեն –3 000 դրամ
ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն –5 000 դրամ
* Յուրաքանչյուր ամսվա վերջին շաբաթ օրը թանգարանի մուտքն ազատ է
Կոնտակտային
տվյալներ
Հանրապետության Հրապարակ 4
Հայաստան, Երևան 375010
Հեռախոս: ( +37410 ) 52 06 91
Էլ.փոստ: info@historymuseum.am ; tourguide@historymuseum.am
Web: www.historymuseum.am