Ընտրեք
միջոցառումը
Նշեք
Ձեր տեղը
Վճարեք
առցանց
Համեցեք
միջոցառմանը

Չարի ծաղիկներ

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

Տեղեկացրեք ընկերներին միջոցառման մասին

Ժանր` միմոդրամա

Տևողություն` 55 րոպե (1 գործողություն)
Պրեմիերա` 1998  
Բեմադրիչ` Ժիրայր Դադասյան
Բեմադրությունը` ըստ Շառլ Բոդլերի  


Նկարագրություն
Բեմադրության հիմքում մարդու ինքնաճանաչման հավերժական խնդիրն է, որը տրվում է ֆրանսիացի մեծ պոետի կերպարի միջոցով: Մարդու կերպարանափոխության մշտական ձգտումը, տղամարդու և կնոջ բարդ հարաբերությունները, մահվան միջոցով նոր և անճանաչելի աշխարհ տեղափոխվելու գաղտնի հմայքը, կենդանական աշխարհի և մարդու բազմաբնույթ փոխհարաբերությունները գաղափարներ են, որոնց շուրջ խորհում է պոետը: Շարլ Բոդլերի «Չարի ծաղիկներ» հռչակավոր ժողովածուից այստեղ առանձնացված են «Պարող օձը», «Կատուն», «Դիմակը», «Տիրամայր» բանաստեղծությունները: Յուրաքանչուրն ապրում է իր կյանքով, սակայն յուրաքանչյուրի կյանքում իր մասնակցությունն է բերում պոետը, փորձելով շտկել այն: Իսկ արդյունքում պարզվում է, որ մարդը հայտնվել է իր իսկ ստեղծած սարդոստայնում...

Գործող անձինք և դերակատարներ

Բոդլեր` Կարեն Խաչատրյան
Օձ` Շուշան Սարգսյան
Կին Կատու`Նաիրա Եդիգարյան
Տղամարդ`Արթուր Հայրապետյան
Դիմակով կին` Իննա Հախնազարյան
Տիրամայր`Մարգարիտա Առաքելյան



Վճարե՛ք Ձեզ հարմար եղանակով.
  • առցանց` ArCa, Idram, MobiDram էլեկտրոնային վճարման համակարգերով,
  • առցանց` VISA, MasterCard վճարային քարտերով,
  • առձեռն` տոմսերի առաքման պահին։