Տևողություն` 55
րոպե (1 գործողություն)
Բեմադրությունը`
Մնջախաղի թատրոնի
Պրեմիերա` 2009
Բեմադրիչ` Ժիրայր Դադասյան
Նկարագրություն
4-րդ դարի սկզբում Արևելքում արագորեն
տարածվում էր քրիստոնեությունը: Հռոմեական
կայսրությունը պայքարում էր այս երևույթի
դեմ: Միմերի թափառական թատերախմբեր էր
առաքում արևելյան քաղաքներ, որոնք ծաղրում
էին ավետարանական պատմությունները և
հակաքրիստոնեական ներկայացումներ էին
ցուցադրում: Այսպիսի մի թատերախմբում էր
նաև Արդաղիոնը: Հերթական ներկայացման
ժամանակ նրա վրա երկնային լույս է իջնում
և նա դարձի գալով դառնում է քրիստոնյա:
Զայրացած խաղընկերները հենց բեմի վրա
նրան խաչ են բարձրացնում: Ծաղրախաղը
վերածվում է ողբերգության և Արդաղիոնը
նահատակվում է:Կաթոլիկ և Ուղղափառ
եկեղեցիները Սբ. Արդաղիոնին դասել են
Սրբերի շարքը:
Գործող
անձինք և դերակատարներ`
Արդաղիոն`
Մանվել Սարգսյան
Վհուկ` Շուշան Սարգսյան
Վհուկի աղջիկ` Նունե Սուքիասյան /
Լուսինե Գալստյան
Դերասան` Արթուր
Հայրապետյան
Դերասանուհի` Նաիրա
Եդիգարյան
Կույս` Մարգարիտա Առաքելյան