Ընտրեք
միջոցառումը
Նշեք
Ձեր տեղը
Վճարեք
առցանց
Համեցեք
միջոցառմանը

ԱՐՏ ՖԵՍՏ

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

Տեղեկացրեք ընկերներին միջոցառման մասին

Հունիսի 2-ին, ժամը 18-ին «Կարապի լճում» տեղի կունենա «ԱՐՏ ՖԵՍՏ 2016» միջազգային երիտասարդական փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը։

Կատարումներով հանդես կգան սիրված երգիչներ ՖՈՐՇԸ, ՍՈՖԻ ՄԽԵՅԱՆԸ, ԱՐՍԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ-ՄՐՐՈ, ՍՈՆԱ ՇԱՀԳԵԼԴՅԱՆԸ, ԱՆԱՀԻՏ ՇԱՀԲԱԶՅԱՆԸ, ՎԱՐԴԱՆ ԲԱԴԱԼՅԱՆԸ, ԶԱՌԱ ՄԱՐԿՈՍՅԱՆԸ, ՆԱՐԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ, «ԱՊՐԵԼ ԽԱՂԱՂ» նախագիծը, ինչպես նաև «ԿԱՐԻՆ» ավանդական երգի-պարի խումբը՝ ղեկավարությամբ ԳԱԳԻԿ ԳԻՆՈՍՅԱՆԻ։

Սիրով հրավիրում ենք մեր բոլոր համերկրացիներին՝ բարձր տոնական տրամադրությամբ նշելու «ԱՐՏ ՖԵՍՏ 2016» միջազգային երիտասարդական փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը։

Փառատոնը նվիրվում է Հայաստանի Հանրապետության անկախության 25 ամյակին։

«ԱՐՏ ՖԵՍՏ 2016» միջազգային երիտասարդական փառատոնն ընդգրկում է արվեստի հետևյալ տեսակները՝ թատերական արվեստ, կինոարվեստ, երգարվեստ, հագուստի մոդելավորում, կերպարվեստ, դեկորատիվ-կիրառական արվեստ։

Այս տարի փառատոնն ընթանալու է հունիսի 2-12՝ Երևանյան մշակութային օջախներում
(բոլոր միջոցառումների մուտքն անվճար է)։

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը, Երիտասարդ ստեղծագործողների միությունը և ԵԹԿՊԻ Ուսանողական թատրոնը՝ աջակցությամբ ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի, 2013թ.-ից ի վեր կազմակերպում են ամենամյա «ԱՐՏ ՖԵՍՏ» երիտասարդական բաց փառատոնը` մեկ տանիքի ներքո խորագրով: Կարևորելով երիտասարդ արվեստագետների ներուժը և ինքնադրսևորվելու անհրաժեշտությունը, «ԱՐՏ ՖԵՍՏ» փառատոնը համախմբում է ստեղծագործ երիտասարդներին արվեստի հետևյալ տեսակներում՝ թատերական արվեստ, կինոարվեստ, երգարվեստ, կերպարվեստ (գեղանկարչություն, քանդակագործություն, գրաֆիկա, լուսանկարչություն, մանրանկարչություն, բատիկ), դեկորատիվ-կիրառական արվեստ, հագուստի մոդելավորում:

«ԱՐՏ ՖԵՍՏ» փառատոնը մրցութային բնույթի է, որին մասնակցում են 16-30 տարիքային սահմանում գտնվող անհատներն ու ստեղծագործական խմբերը: Մասնագիտական հանձնախումբը դիտում է ցուցադրություններն, ընտրում լավագույն աշխատանքները և մրցանակաբաշխության օրը հանդիսավորությամբ հանձնում մրցանակները։

«ԱՐՏ ՖԵՍՏ» փառատոնի նպատակն է երիտասարդ արվեստագետների շրջանում ստեղծագործական մթնոլորտի խթանումը, մասնագիտական համագործակցության դաշտի ձևավորումը, փորձի փոխանակման արդյունքում երիտասարդ արվեստագետների մասնագիտական հմտությունների կատարելագործումը, նոր անունների և տարվա ստեղծագործական ձեռքբերումների բացահայտումը:

2013թ. առաջին անգամ կազմակերպված «ԱՐՏ ՖԵՍՏ» երիտասարդական բաց փառատոնին մասնակցեց ավելի քան 130 երիտասարդ։ Փառատոնը հասարակական հնչեղությամբ և ոլորտի մասնագետների բարձր գնահատականով հաստատեց իր գոյության իրավունքը և ամենամյա լինելու անհրաժեշտությունը:
2014թ. մասնակիցների թիվը հատեց 200-ը։
2015թ. «ԱՐՏ ՖԵՍՏ» երիտասարդական բաց փառատոնն ընդգրկեց շուրջ 350 մասնակից։

2016թ․ մասնակցում է ավելի քան 430 ստեղծագործ երիտասարդ․․․


ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԽՈՒՄԲ (ժյուրի)

ԹԱՏԵՐԱԿԱՆ ԱՐՎԵՍՏ
ԼԱԼԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ - բեմադրիչ, դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ
ԱՆՆԱ ՀԵՔԵՔՅԱՆ - ռեժիսոր, պրոֆեսոր, ԵԹԿՊԻ թատրոնի ֆակուլտետի դեկան
ԳԱՐԵԳԻՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ - կինոռեժիսոր, ԵԹԿՊԻ դասախոս
ԲԱԲԿԵՆ ՉՈԲԱՆՅԱՆ - դերասան
ԱՆՆԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ - ԵԹԿՊԻ պարարվեստի ամբիոնի վարիչ
ԼԻԱՆԱ ՀԱԿՈԲՅԱՆ - ԵԹԿՊԻ պարարվեստի ամբիոնի դասախոս

ԿԻՆՈԱՐՎԵՍՏ
ՌԱՖԱՅԵԼ ՔՈԹԱՆՋՅԱՆ - դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ
ԱՆԵՏԱ ԵՐԶՆԿՅԱՆ - կինոգետ, պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ
ՎԱՉԵ ՇԱՌԱՖՅԱՆ - կոմպոզիտոր
ՄԻՔԱՅԵԼ ԴՈՎԼԱԹՅԱՆ - կինոռեժիսոր

ԿԵՐՊԱՐՎԵՍՏ
ԴԱՎԻԹ ՄԻՆԱՍՅԱՆ - քանդակագործ, ՀՀ վաստակավոր նկարիչ
ՍԱՄՎԵԼ ՍԵՎԱԴԱ - լուսանկարիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ
ԱՇՈՏ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ - ՀՀ վաստակավոր նկարիչ
ԷԴՈՒԱՐԴ ՎԱՐԴԱՆՅԱՆ - ՀՀ վաստակավոր նկարիչ
ԷԴՈՒԱՐԴ ՍԵԴՐԱԿՅԱՆ - ԳԱԱԱ ռեկտոր, պրոֆեսոր, Հայ կիրառական արվեստների և դիզայնի միավորման նախագահ
ԱՇՈՏ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ - Հայաստանի դիզայներների միության նախագահ


ՀԱԳՈՒՍՏԻ ՄՈԴԵԼԱՎՈՐՈՒՄ
ԱՐԱՄ ՆԻԿՈԼՅԱՆ - դիզայներների միջազգային միության անդամ
ՆԱԶԵՆԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ - դերասանուհի, հաղորդավար
ԼԻԼԻԹ ՄԵԼԻՔՅԱՆ - նկարիչ, դիզայներ, «Տերյան» մշակութային կենտրոնի տնօրեն


ԵՐԳԱՐՎԵՍՏ
ԵՐՎԱՆԴ ԵՐԶՆԿՅԱՆ - կոմպոզիտոր, դիրիժոր, ՀՀ ժողովրդական արտիստ
ՆԱԴԵԺԴԱ ՍԱՐԳՍՅԱՆ - երգչուհի, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ
ԱՐԶԱՍ ՈՍԿԱՆՅԱՆ - երգիչ, կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ - ԵՊԿ պրոֆեսոր, վոկալ ամբիոնի վարիչ


ԴԱՎԻԹ ՀԱԿՈԲՅԱՆ - «ԱՐՏ ՖԵՍՏ» միջազգային երիտասարդական բաց փառատոնի գեղարվեստական ղեկավար, բեմադրիչ, դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ

Էրիկ Բարսեղյան - «ԱՐՏ ՖԵՍՏ» միջազգային երիտասարդական բաց փառատոնի նախագահ
ԵԹԿՊԻ Ուսանողական թատրոնի տնօրեն
Վճարե՛ք Ձեզ հարմար եղանակով.
  • առցանց` ArCa, Idram, MobiDram էլեկտրոնային վճարման համակարգերով,
  • առցանց` VISA, MasterCard վճարային քարտերով,
  • առձեռն` տոմսերի առաքման պահին։