«ԿՐԻՍՊԻ ՄԿՆԻԿԸ» 1 գործողությամբ մանկական երաժշտական ՆՈՐ ներկայացում ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄԵՐԱՅԻՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԹԱՏՐՈՆՈՒՄ: Բեմադրիչ՝ Արթուր Սարիբեկյան Կոմպոզիտոր՝ Վահե Հայրապետյան Նկարիչ՝ Մերի Արեյան Պարուսույց՝ Նարինե Միրզոյան
Ներկայացումը պատմություն է գրագետ, բայց չափազանց վախկոտ ու բարի մի
մկնիկի մասին, ում անունն է ԿՐԻՍՊԻ: Նա ապրում է մի տան ձեղնահարկում և
մշտական ահ ու սարսափի մեջ է: Եվ ահա մի օր նա որոշում է իր գիտելիքների
շնորհիվ ստեղծել այնպիսի մի հրաշագործ լուծույթ՝ էլիքսիր, որը նրան կդարձնի
քաջ ու անվախ: Հետագա գործողությունների ընթացքում Կրիսպի մկնիկին
ընկերակցում են աղավնի ԳՈՒԼՅԱՆ և «խիզախ ծովահեն» թութակ ՉԻԿՈՆ: Վերջինս
փորձում է մկնիկին համարձակ դարձնել գանձեր որոնելու արկածներով լի իր
առաջարկով: Գուլյան և Չիկոն տարբեր հետաքրքիր իրավիճակներ են հորինում
մկնիկի համար և, ի վերջո, բոլորը միասին գտնում են իսկական գանձը: Իսկ թե
ի՞նչ գանձ են գտնում նրանք, սիրելի փոքրիկներ և հարգարժան ծնողներ, դուք
կիմանաք ներկայացման ընթացքում: 1 ժամ տևող ներկայացումը հագեցած է
հրաշալի, ճաշակով գրված երաժշտությամբ ու պարերով, բեմական գեղեցիկ
ձևավորմամբ ու դինամիկ, ինտերակտիվ ընթացքով: Յուրաքանչյուր փոքրիկ անձամբ
կարող է մասնակցել գանձերի որոնման մեր հերոսների ջանքերին: