Ընտրեք
միջոցառումը
Նշեք
Ձեր տեղը
Վճարեք
առցանց
Համեցեք
միջոցառմանը

Կրիսպի մկնիկը

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ
Նոյեմբերի 25 Շաբաթ 12:00 Կա` 111 տոմս Սկսած` 1000 դրամից

Նոյեմբերի 25 Շաբաթ 14:00 Կա` 84 տոմս Սկսած` 1000 դրամից

Տեղեկացրեք ընկերներին միջոցառման մասին

«ԿՐԻՍՊԻ ՄԿՆԻԿԸ» 1 գործողությամբ մանկական երաժշտական ՆՈՐ ներկայացում ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄԵՐԱՅԻՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԹԱՏՐՈՆՈՒՄ:
Բեմադրիչ՝ Արթուր Սարիբեկյան
Կոմպոզիտոր՝ Վահե Հայրապետյան
Նկարիչ՝ Մերի Արեյան
Պարուսույց՝ Նարինե Միրզոյան
Ներկայացումը պատմություն է գրագետ, բայց չափազանց վախկոտ ու բարի մի մկնիկի մասին, ում անունն է ԿՐԻՍՊԻ: Նա ապրում է մի տան ձեղնահարկում և մշտական ահ ու սարսափի մեջ է: Եվ ահա մի օր նա որոշում է իր գիտելիքների շնորհիվ ստեղծել այնպիսի մի հրաշագործ լուծույթ՝ էլիքսիր, որը նրան կդարձնի քաջ ու անվախ: Հետագա գործողությունների ընթացքում Կրիսպի մկնիկին ընկերակցում են աղավնի ԳՈՒԼՅԱՆ և «խիզախ ծովահեն» թութակ ՉԻԿՈՆ: Վերջինս փորձում է մկնիկին համարձակ դարձնել գանձեր որոնելու արկածներով լի իր առաջարկով: Գուլյան և Չիկոն տարբեր հետաքրքիր իրավիճակներ են հորինում մկնիկի համար և, ի վերջո, բոլորը միասին գտնում են իսկական գանձը: Իսկ թե ի՞նչ գանձ են գտնում նրանք, սիրելի փոքրիկներ և հարգարժան ծնողներ, դուք կիմանաք ներկայացման ընթացքում:
1 ժամ տևող ներկայացումը հագեցած է հրաշալի, ճաշակով գրված երաժշտությամբ ու պարերով, բեմական գեղեցիկ ձևավորմամբ ու դինամիկ, ինտերակտիվ ընթացքով: Յուրաքանչյուր փոքրիկ անձամբ կարող է մասնակցել գանձերի որոնման մեր հերոսների ջանքերին:
Վճարե՛ք Ձեզ հարմար եղանակով.
  • առցանց` ArCa, Idram, MobiDram էլեկտրոնային վճարման համակարգերով,
  • առցանց` VISA, MasterCard վճարային քարտերով,
  • առձեռն` տոմսերի առաքման պահին։