Ռեժ` Բրայան Սինգեր
Դերերում` Ջեյմս ՄակԷվոյ, Մայքլ Ֆասբենդեր, Օսկար Այզեք, Ջենիֆեր Լոուրենս, Օլիվիա Ման, Նիկոլաս Հոլթ, Էվան Պիտերս
«Իքս մարդիկ. անցած ապագայի օրերը» ֆիլմի դեպքերը ահռելի մեծ հետք թողեցին աշխարհի վրա, որտեղ մուտանտները և մարդիկ պայքարում են արևի տակ սեփական տարածքի համար: Այդ անհարմար ժամանակ Իքս Մարդկանց սպասվում է առճակատում ամենավտանգավոր հակառակորդի՝ հնագույն մուտանտ Ապոկալիպսիսի հետ, ում հետ պայքարը կարող է դառնալ վերջինը ոչ միայն մուտանտների, այլ նաև ողջ մարդկության համար: Անհաղթահարելի և անմահ հրեշին հաղթելու միջոցները որոնելու ժամանակ Իքս Մարդկանց սպասվում է սեփական տեսակի ծագման մանրամասների բացահայտում: Սակայն Ապոկալիպսիսը աննկարագրելի ուժեղ է և նրան հաղթելու հավանականությունը գնալով ավելի է նվազում, քանի որ վերջինս վստահ է, որ միայն ուժեղագույնները գոյատևելու իրավունք ունեն. . .