Ընտրեք
միջոցառումը
Նշեք
Ձեր տեղը
Վճարեք
առցանց
Համեցեք
միջոցառմանը

Արմատներ

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

Տեղեկացրեք ընկերներին միջոցառման մասին

 Արմատներ

ՌԵԺԻՍՈՐ: ՎԱՀԵ ՅԱՆ
ԴԵՐԵՐՈՒՄ: ԱՆԴՐԱՆԻԿ ԲԱԲԱՅԱՆ, ՄԵՐԻ ՄԿՐՏՉՅԱՆ, ՌՈԶԻ ԱՎԵՏԻՍՈՎԱ, ԳՐԻԳՈՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ, ԻՇԽԱՆ ՂԱՐԻԲՅԱՆ, ՎԱՐԴԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆ, ՏԱԹԵՒ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ, ԹԵՀՄԻՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ, ԱՐՓԻՆԵ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ, ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
ՍՑԵՆԱՐԻՍՏՆԵՐ: ԿԱՐԻՆԵ ԽՈԴԻԿՅԱՆ
ՖԻԼՄԻ ՏԵՒՈՂՈՒԹՅՈՒՆ: 1 ԺԱՄ 24 ՐՈՊԵ
ՏԱՐԻՔԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ: 12+

Բոստոնաբնակ լրագրող, բլոգեր Արամը ցեղասպանության 100-րդ տարելիցի շեմին որոշում է գալ Հայաստան և իր բլոգում լուսաբանել կատարվելիք իրադարձությունները: Հայաստանում նա շատ պատահական հանդիպում է ֆրանսիաբնակ Անետին, ով Արամի բլոգի մշտական ընթերցողներից է՝ Վանե մականունով: Ծնվում է սիրո պատմություն, որն ավելի է նրանց կապում հայրենի հողի հետ: Արամի և Անետի սերը դառնում է արյան կանչի խորհրդանիշ: Նրանք ցեղասպանությունից հետո ծնված չորրորդ սերունդն են, որ ապրելով Հայաստանի սահմաններից դուրս՝ չեն մոռացել իրենց անցյալի և արմատների մասին: Գեղեցիկ սիրո պատմությանը զուգահեռ «Արմատներ» ֆիլմն անդրադառնում է 2015-ին Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ տեղի ունեցած միջոցառումներին, որոնք իրենց շուրջը հավաքեցին աշխարհասփյուռ հայությանը: Ֆիլմը գտնվում է փաստավավերագրական և խաղարկային ժանրերի հատման կետում: Նկարահանվել է Scripted Reality ժանրում, այն իր ոճով և մատուցմամբ նոր խոսք է հայկական ֆիլմարտադրության մեջ: 

Վճարե՛ք Ձեզ հարմար եղանակով.
  • առցանց` ArCa, Idram, MobiDram էլեկտրոնային վճարման համակարգերով,
  • առցանց` VISA, MasterCard վճարային քարտերով,
  • առձեռն` տոմսերի առաքման պահին։