Անտառում դժբախտություն է պատահել: Քաղաքի խորամանկ գործարարները որոշում են, որ կաղինը լավ հիմք կհանդիսանա նրանց Հրաշք-քսուքի համար: Նրանք անտառ գալիս են երկաթե մեքենաներով, հավաքում են բոլոր կաղինները ու անտառի բնակիչներին թողնում առանց ուտելիքի: Սակայն խիզախ սկյուռիկ Ֆրենկը գիտի, թե ինչ է պետք անել: Նա իր ընկերների հետ հավաքում է սուպեր թիմ. չղջիկ Լիամը, օձ Ռեյչը, մողես Էդսին և թռչող սկյուռիկ Լոլան: Նրանց հետ Ֆրենկը պետք է մուտք գործի ֆաբրիկա, որտեղ պահվում են կաղինները և վերադարձնի դրանք:
Ռեժ` Ռոս Վենոկուր
Դերերում` Վիկտորիա Ջաստիս, Ջոն Լեգուիզամո