Ընտրեք
միջոցառումը
Նշեք
Ձեր տեղը
Վճարեք
առցանց
Համեցեք
միջոցառմանը

Բոհեմ

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

Տեղեկացրեք ընկերներին միջոցառման մասին

Ջակոմո Պուչինի

Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն իր 90-ամյա հոբելյանի շրջանակում մարտի 29-ին և 31-ին՝ ժամը 19-ին, օպերային արվեստի սիրահարներին հրավիրում է Արամ Խաչատրյան համերգասրահում՝ վայելելու Ջակոմո Պուչինիի «Բոհեմ» անզուգական օպերայի բեմականացված համերգային կատարմանը՝ հայտնի մենակատարների, Հովեր կամերային և Վոկալ-երգչախմբային դպրոցի երգչախմբերի մասնակցությամբ:

Մենակատարներ՝ 
Միմի՝ Իրինա Զաքյան, սոպրանո
Ռուդոլֆ՝ Հովհաննես Այվազյան, տենոր
Մարսել՝ Դավիթ Բաբայանց, բարիտոն
Շոնար՝ Գուրգեն Բավեյան, բարիտոն
Կոլին՝ Պլամեն Կումպիկով, բաս /Բուլղարիա/
Մյուզետտա՝ Լուսինե Լևոնի, սոպրանո /Ֆրանսիա/
Բենուա՝ Սարգիս Բաժբեուկ-Մելիքյան, բաս

Հովեր պետական կամերային երգչախումբ 
Գեղարվեստական ղեկավար և գլխավոր խմբավար՝ Սոնա Հովհաննիսյան

Ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային մասնագիտական երգչախումբ 
Գեղարվեստական ղեկավար՝ Կարինե Առաքելյան
Գլխավոր խմբավար՝ Էմմա Առաքելյան

Ռեժիսոր՝ Սուքիաս Թորոսյան
Դիրիժոր՝ էդուարդ Թոփչյան
Վճարե՛ք Ձեզ հարմար եղանակով.
  • առցանց` ArCa, Idram, MobiDram էլեկտրոնային վճարման համակարգերով,
  • առցանց` VISA, MasterCard վճարային քարտերով,
  • առձեռն` տոմսերի առաքման պահին։