<<Մհեր Մկրտչյան>> արտիստական թատրոնը հիմնադրվել է 1986թ.` ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյանի ջանքերով: Նախապես այն կոչվել է Վարդան Աճեմյանի անվան արտիստական թատրոն: Բացումը տեղի է ունեցել Մ. Մկրտչյանի բեմադրած Մ. Պանյոլի <<Հացթուխի կինը>> ներկայացմամբ, որի գլխավոր հերոսի՝ էմանլե Քաստանիեի դերը մարմնավորել է մեծանուն արտիստը, ինչը և դարձավ նրա <<կարապի երգը>>։ Արտիստի մահից հետո թատրոնը վերանվանվեց նրա անունով Երևանի քաղաքապետարանի <<Մհեր Մկրտչյան>> արտիստական թատրոն։
Թատրոնի ներկայիս գեղարվեստական ղեկավարը ՀՀ ժողովրդական արտիստ Մհեր Ալբերտի Մկրտչյանն է :
Ադմինիստրացիա 077256005 Տնօրեն 010586024
Հասցե. Խորենացի 18