Բարի
գալուստ Կենդանապոլիս. ժամանակակից
քաղաք, որը բնակեցված է բազմատեսակ
կենդանիներով` հսկայական փղից մինչև
փոքրիկ մկներ: Կենդանապոլիսը բաժանված
է տարբեր շրջանների. այստեղ կա և' էլիտար
թաղամաս համարվող <<Սահարայի Հրապարակը>>,
և' անհյուրընկալ Տունդրաթաունը: Այս
քաղաքում հայտնվում է նոր ոստիկանության
սպա` կենսուրախ նապաստակ Ջուդի Հոփսը, ով
աշխատանքի առաջին օրվանից հասկանում է,
որ դժվար է լինել փոքրիկ և փամփլիկ մեծ և
ուժեղ ոստիկանների կողքին: Ջուդին փորձում
է բաց չթողնել իրեն ցուցադրելու ոչ մի
հնարավորություն, չնայած իր գործընկերն
է դառնալու շատախոս և խորամանկ աղվես Նիք
Ուայլդը: Նրանք միասին պետք է բացահայտեն
մի դժվար գործ, որից կախված է Կենդանապոլիսի
բնակիչների