Ընտրեք
միջոցառումը
Նշեք
Ձեր տեղը
Վճարեք
առցանց
Համեցեք
միջոցառմանը

Լաստիվեր գիշերակացը քարանձավում

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

Տեղեկացրեք ընկերներին միջոցառման մասին

Արմլենդ զբոսաշրջային ակումբը Ձեզ առաջարկում է անմոռանալի հանգստյան օրեր հունվարի 30-31-ին, հրաշք բնության գրկում՝ ձմեռային Լաստիվերում: Տավուշի բնությունը ձմռանը մի այլ կախարդական, սպիտակ գեղեցկություն է ստանում: Երևանից կմեկնենք առավոտյան ժամը 08 30-ին: Հեքիաթային կածաններով կիջնենք Լաստիվեր: Կայցելենք տեղի քարանձավներ, խարույկ կվառենք, կզրուցենք, կկիսվենք հետաքրքիր պատմություններով, կուրախանանք: Իսկ հետո հաճելի ժամանցը կշարունակենք հարմարավետ քարանձավում, որտեղ և կգիշերենք: Կվերադառնանք Երևան ամսի 31-ին երեկոյան:

Մասնակցության համար անհրաժեշտ են՝
քնապարկ
հարմարավետ ջրադիմացկուն կոշիկներ
անջրանցիկ հագուստ
տաք հագուստ
փոխնորդ հագուստ
անձրեւանոց (дождевик)
պայուսակ
ձեռնոց
գլխարկ
շարֆ
դեղատուփ
արևային ակնոց
լապտեր (фонарик)
երկու օրվա համար սնունդ և ջուր:

Քնապարկերը կարողեք վարձակալել .
http://vento.am/?module=article&utility=show_article&id_article=588&lang=am

Մասնակցության արժեքը 10.000 դրամ (գինը ներառում է ուղեկցորդի, գիշերակացի և տրանսպորտի ծառայություները)։

Ցանկության դեպքում խնդրում ենք մասնակցությունը հաստատել մինչև հունվարի 29-ը, և նախապես զանգահարել ու գրանցվել հետևյալ հեռախոսահամարով` 055 817788, կամ գրել Artyom Martirosian -ին

Հանդիպում ենք Հանրապետության հրապարակում` շատրվաների դիմաց, ժամը 08:30-ին։

Հարգանքներով` Armland զբոսաշրջային կազմակերպություն

ֆեյսբուքյան էջ: https://www.facebook.com/Armland.am

Ֆեյսբուքյան խումբ: https://www.facebook.com/groups/extremeclub
Վճարե՛ք Ձեզ հարմար եղանակով.
  • առցանց` ArCa, Idram, MobiDram էլեկտրոնային վճարման համակարգերով,
  • առցանց` VISA, MasterCard վճարային քարտերով,
  • առձեռն` տոմսերի առաքման պահին։