Ընտրեք
միջոցառումը
Նշեք
Ձեր տեղը
Վճարեք
առցանց
Համեցեք
միջոցառմանը

Դիմա Բիլանը և Սառույցի թագավորները

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

Տեղեկացրեք ընկերներին միջոցառման մասին

«Ֆորպոստարտ պրոդաքշընը» ներկայացնում է Դիմա Բիլանին մոլորակի թիվ մեկ սառցե շոուի շրջանականերում: Շոուի մի բաժնում նոր ծրագրով ելույթ կունենա Դիմա Բիլանը: 

Համաշխարհային սառցե շոուների հանրահայտ պրոդյուսեր Արի Զաքարյանի կողմից հատուկ հայ հանդիսատեսի համար ստեղծված «Սառույցի թագավորները» ներկայացումը աննախադեպ շոու է՝ Օլիմպիական չեմպիոնների, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների մրցանակակիրների մասնակցությամբ: 

Ծրագրում ընդգրկված են Դիմա Բիլանի ելույթը և կրկնակի օլիմպիական չեմպիոն Եվգենի Պլյուշչենկոյի պարային ամենավառ կատարումները, ինչպես նաև գեղասահքի անվանի աստղերի ամենափայլուն ելույթները, որոնք նրանց բերել են համաշխարհային հաջողություն և ճանաչում: 

Հանդես կգան Եվգենի Պլյուշչենկոն, Իրինա Սլուցկայան, Բրիան Ժուբերը, Տոմաշ Վերները, Գև Մանուկյանը, հայտնի ջութակահար Էդգար Հակոբյանը, Վախթանգ Մուրվանիձեն, երգիչ Հայկոն, Սերգեյ Յակիմենկոն, Ջեյսոն Գրատցը, Հակոբ Մանուկյանը, Այդաս Ռեկլիսը և այլոք: 

3 ժամ անընդմեջ ներկաները ականատես կլինեն ոչ միայն սառույցի վրա պրոֆեսիոնալների հիասքանչ կատարումներին, այլև գեղասահորդ-ակրոբատների ֆանտաստիկ համարներին: Սառույցի վրա կատարած նրանց հնարքները գրանցվել են Գինեսի ռեկորդների գրքում: Բաց մի՛ թողեք տարվա իրադարձությունը: 
Վճարե՛ք Ձեզ հարմար եղանակով.
  • առցանց` ArCa, Idram, MobiDram էլեկտրոնային վճարման համակարգերով,
  • առցանց` VISA, MasterCard վճարային քարտերով,
  • առձեռն` տոմսերի առաքման պահին։