Պրեմիերա՝ 22 սեպտեմբերի, 2006
Պիեսը՝ Էդուրադո դե Ֆիլլիպոյի
Նկարագրություն
Սենյոր Կուպելոն գիտի, որ առանց երազանքի, առանց տենչանքի ապրելը համազոր է չապրելուն, և դրա համար նա ստեղծում է իր աշխարհը՝ բարության հզոր մի ամրոց, որտեղ հայտնվողները արհամարհում են կյանքի բոլոր դժվարությունները և Աստծուն ապավինելով՝ ապրում իրենց երկրային կյանքը:
Երբ հեքիաթը գալիս է փոխարինելու իրականությանը, երբ երազանքը կպչուն միտք է դառնում, դա, միգուցե, այդքան էլ վատ չէ:
Ծննդյան տոների շեմին ամենքս էլ երազել ենք սիրում: Սակայն սինյոր Կուպյելլոն չկարողացավ ժամանակին ազատվել իր երազից: Թվում է, թե ամեն ինչ իր հունով է ընթանում, չկա այլևս չքավորություն ու դժբախտություն, և միակ բանը, որ պետք է անել՝ մանուկ Քրիստոսին պատկերող խաղալիքը պատրաստելն է:
Բայց կյանքն, այնուամենայնիվ, իրենն է թելադրում, և Կուպյելլոն երազանքի համար թանկ կվճարի:
Ստեղծագործական կազմ
Բեմադրիչ - Սոս Սարգսյանի
Նկարիչ - Գրիգոր Սահակյան
Կոմպոզիտոր - Մարտին Վարդազարյան
Գործող անձինք եւ դերակատարներ
Լուկա - Վանիկ Մկրտչյան, Սերգեյ Թովմասյան
Կոնչչետա - Նարինե Գրիգորյան
Պասկուալե - Գագիկ Մադոյան
Նինուչա - Տաթեւիկ Ղազարյան, Ալլա Սահակյան
Տոմազզո - Անդրանիկ Էթեմեզյան
Նիկոլլո - Կարեն Խաչատրյան
Վիտտորիո - Վարշամ Գեւորգյան
Հարեւանուհի - Արմինե Պողոսյան
Բժիշկ - Կորյուն Բուդուրյան