Ընտրեք
միջոցառումը
Նշեք
Ձեր տեղը
Վճարեք
առցանց
Համեցեք
միջոցառմանը

Ուրիշ նոր տարի Վահրամ Մարտիրոսյանի հետ

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

Տեղեկացրեք ընկերներին միջոցառման մասին

Երկար սպասված այլընտրանք ամանորյա ծանրաբեռնված սեղաններին և մարսողական խնդիրներին: Մինչ Երևանի մշակութային կյանքը գտնվում է ամանորյա նիրհի մեջ, ի տարբերություն եվրոպական մայրաքաղաքների, Զուլում և Մուշեղ Գրիգորյանների ջերմ ու հյուրընկալ արվեստանոց-ցուցասրահը բոլորին հրավիրում է գեղեցիկ ամանարոյա ստեղծագործական երեկոյի գրող, հրապարակախոս, թարգմանիչ և կինոգետ Վահրամ Մարտիրոսյանի հետ:
Շամպայն, դաշնամուրային երաժշտություն, պոեզիա, զրույց, անմոռանալի ու լուսավոր ակնթարթներ նոր տարվա հենց ամենասկզբից, նաև ինքնատիպ ամանորյա նվեր Ձեզ և Ձեր սիրելիներին: Մի խոսքով՝ ՈՒՐԻՇ ՆՈՐ ՏԱՐԻ:

Տոմսի արժեքը՝ 3000 դրամ:
Զույգերի, ինչպես նաև 2 և ավելի տոմս գնելու դեպքում՝ 2500 դրամ:

Տեղերի սահմանափակության պատճառով խրախուսվում է զանգահարել հիմա՝ 
055 22 55 85 հեռախոսահամարով:
Վճարե՛ք Ձեզ հարմար եղանակով.
  • առցանց` ArCa, Idram, MobiDram էլեկտրոնային վճարման համակարգերով,
  • առցանց` VISA, MasterCard վճարային քարտերով,
  • առձեռն` տոմսերի առաքման պահին։