Ընտրեք
միջոցառումը
Նշեք
Ձեր տեղը
Վճարեք
առցանց
Համեցեք
միջոցառմանը

Առանց սահմանների

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

Տեղեկացրեք ընկերներին միջոցառման մասին

«Առանց սահմանների» ռոմանտիկ կոմեդիայի դեպքերը սկսվում են Մոսկվայի օդանավակայանում, որտեղից գլխավոր հերոսները ուղևորվում են հետաքրքիր ճամփորդության: Այցելում են Հայաստանի գեղեցիկ լեռնային հովիտները, սուզվում են Թբիլիսիի կանաչ փողոցների և Մոսկվայի տոնական լույսերի մեջ: Ֆիլմի գլխավոր դերակատարներն են` Ալեքսանդր Պալ, Աննա Չիպովսկայա, Իվան Յանկովսկի, Եգոր Կորեշկով, Միլոշ Բիկովիչ, Մարիա Շալաևա, Ռավշանա Կուրկովա, Հրանտ Թոխատյան, Սայերա Սաֆարի, Ռոման Մայակին, Իննա Չուրիկովա, Օլեգ Բասիլաշվիլի և այլք: Սերը չի ճանաչում սահմաններ ու պայմանականություններ, տարիք ու ազգություն: Վառ ու կրքոտ, միամիտ ու անհեթեթ, հուզիչ ու տխուր, երջանիկ ու անխոհեմ սիրո մասին պատմում են հայտնի ռեժիսորներ Ռեզո Գիգինեիշվիլին («Տապ», «Սեր ակցենտով»), Ռոման Պրիգունովը («Դուխլես», «Դուխլես 2») և Կարեն Հովհաննիսյանը («Հինգ հարսնացուներ»):
Վճարե՛ք Ձեզ հարմար եղանակով.
  • առցանց` ArCa, Idram, MobiDram էլեկտրոնային վճարման համակարգերով,
  • առցանց` VISA, MasterCard վճարային քարտերով,
  • առձեռն` տոմսերի առաքման պահին։