Ընտրեք
միջոցառումը
Նշեք
Ձեր տեղը
Վճարեք
առցանց
Համեցեք
միջոցառմանը

«Եղիշե Թադևոսյան. Ռետրոսպեկտիվ. Հայաստանի Ազգային պատկերասրահի և Վահագն Գրիգորյանի հավաքածուներ»

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

Տեղեկացրեք ընկերներին միջոցառման մասին

Դեկտեմբերի 4-ին, ժամը 16:00, Հայաստանի Ազգային պատկերասրահում կբացվի «Եղիշե Թադևոսյան. Ռետրոսպեկտիվ. Հայաստանի Ազգային պատկերասրահի և Վահագն Գրիգորյանի հավաքածուներից» ցուցահանդեսը` նվիրված հայ առաջին «պլեներիստ» նկարչի ծննդյան 145-ամյակին: Ներկա ցուցահանդեսը շարունակում է թանգարանի` մասնավոր հավաքածուների հետ ծանոթացնելու ավանդույթը: Վահագն Գրիգորյանի ջանքերի շնորհիվ հաջողվել է փրկել ու պահպանել ոչ միայն բարձրարժեք նկարներ, այլև նկարիչների կյանքի ու ստեղծագործության վրա լույս սփռող բազմաթիվ արխիվային փաստաթղթեր: Կոլեկցիոների ծավալուն և հարուստ հավաքածուն ձևավորվել է տասնյակ տարիների ընթացքում և ընդգրկում է հայ դասական վարպետների արժեքավոր կտավներ: Հավաքածուում առանձնակի տեղ է զբաղեցնում Եղիշե Թադևոսյանի բաժինը, որի հիմնական մասը նկարահավաքը ձեռք է բերել Թբիլիսի կատարած իր այցի ընթացքում նկարչի հրեա հարևանից: Ցուցահանդեսին գրեթե ամբողջությամբ առաջին անգամ ներկայացվող հավաքածուն ներառում է տարբեր տարիներով թվագրվող փոքրածավալ էտյուդներ, 80-ից ավել ճեպանկար, արժեքավոր նմուշներ նկարչի նամակագրությունից, պատմական արժեք ունեցող եզակի լուսանկարներ, ինչպես նաև ունիկալ վիտրաժ: Ցուցադրության մյուս հատվածն ընդգրկում է Հայաստանի Ազգային պատկերասրահի հուշաձեռագրային բաժնի ֆոնդերում պահվող նամակագրական ու կենսագրական հարուստ նյութն ու նոթատետրերը, էտյուդներն ու գծապատկերները, որոնք թանգարանին է կտակել նկարչի կինը` ազգությամբ շվեյցարուհի Ժյուստինա Ռոմանի Նեֆը: Էտյուդների մեծ մասը թվագրվել է ցուցահանդեսի նախապատրաստական փուլում գիտական ուսումնասիրության ընթացքում:
Վճարե՛ք Ձեզ հարմար եղանակով.
  • առցանց` ArCa, Idram, MobiDram էլեկտրոնային վճարման համակարգերով,
  • առցանց` VISA, MasterCard վճարային քարտերով,
  • առձեռն` տոմսերի առաքման պահին։