Քրեական դրամայի ժանրով նկարահանված ֆիլմի հիմքում մարդկային բարդ ու խեղված ճակատագրերն են: Այն մանրամասն բացահայտում է արտաքինից թովիչ թվացող կյանքի բոլոր կողմերը: Դա աշխարհ է, ուր կոտրվում են ճակատագրեր, կյանք ճահիճը կլանում է բոլոր լուսավոր կետերը ու ստիպում ենթարկվել իր դաժան, անարդար օրենքներին:
Գլխավոր հերոսը հայտնի մարզիկ է, ով սպորտը թողել է հանուն արվեստի, սակայն ճակատագիրը նրա համար բոլորովին այլ բան նախատեսել: Անկախ իր կամքից՝ քրեական միջավայրում հայտնված մարդը փորձում է չդավաճանել մարդկային սկզբունքները, որոնց ինքը հավատարիմ է եղել: