Ընտրեք
միջոցառումը
Նշեք
Ձեր տեղը
Վճարեք
առցանց
Համեցեք
միջոցառմանը

Գաֆէսճեան դասական երաժշտության համերգաշար. Վեհանձն աշուն

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

Տեղեկացրեք ընկերներին միջոցառման մասին

Այցելեք Հատուկ միջոցառումների սրահ` վայելելու Գաֆէսճեան դասական երաժշտության համերգաշարը:

Վեհանձն աշուն
Մարինե ԿԱՐՈՅԱՆ, դաշնամուր
Արամ ԱՍԱՏՐՅԱՆ, ջութակ
Վահան ԳՐԻԳՈՐՅԱՆ, թավջութակ

Ծրագրում՝
Ֆրանց Շուբերտ. Սոնատինա ջութակի և դաշնամուրի համար, օպ.137, N1

Ֆրանց Շուբերտ. Սոնատինա ջութակի և դաշնամուրի համար, օպ.137, N2

Ռոբերտ Շուման. Երեք ֆանտաստիկ պիես դաշնամուրի և ջութակի համար, օպ.73

Ֆելիքս Մենդելսոն Բարտոլդի. Տրիո N1 դաշնամուրի, ջութակի և թավջութակի համար, d moll, օպ.49


Գինը` 2,000 ՀՀ դրամ

Ժամը` 20:00

Կարևոր է. համերգի սկիզբը` ժ. 20.00-ին: Համերգի ընթացքում սրահի մուտքն արգելված է: 

Տոմսերի ամրագրման եւ մանրամասն տեղեկությունների համար խնդրում ենք զանգահարել Այցելուների կենտրոն` (010) 56 72 62 հեռախոսահամարով:

Դուք կարող եք պատվիրել Հատուկ միջոցառումների սրահի Ձեր նախընտրած սեղանը: Նշեք դա տոմս գնելիս, և մենք կամրագրենք սեղանը հատուկ Ձեզ համար:

Սիրով տեղեկացնում ենք նաեւ, որ համերգային ծրագրերի տոմսերով կարելի է մեկ անվճար այց կատարել թանգարանի բոլոր ցուցասրահները` մեկ շաբաթվա ընթացքում:

Դարձեք Գաֆէսճեան արվեստի կենտրոնի անդամ և անվճար դիտեք ԳԱԿ-ի ցուցադրությունները, ստացեք 10% զեղչ բոլոր հատուկ միջոցառումների` այդ թվում համերգաշարերի և դասախոսությունների համար, ինչպես նաև Թանգարանի խանութի ողջ տեսականու համար:
 
Վճարե՛ք Ձեզ հարմար եղանակով.
  • առցանց` ArCa, Idram, MobiDram էլեկտրոնային վճարման համակարգերով,
  • առցանց` VISA, MasterCard վճարային քարտերով,
  • առձեռն` տոմսերի առաքման պահին։