Ֆիլմը պատմում է բոսթոնյան հայտնի գանգսթեր Ուայթի Բուլջերի մասին, ով 16 տարի եղել է փախուստի մեջ ու ձեռբակալվել 2011 թվականի հունիսին: 80 տարեկանը բոլորած Բուլջերին մեղադրում են ռեկետի մեջ: Բացի այդ նա 19 սպանությունների մասնակից էր, միաժամանակ ՀԴԲ-ին տեղեկություններ էր փոխանցում:Ձեռբակալվելուց խուսափելու համար 1995 թվականին փախուստի է դիմում և 16 տարի շարունակ թաքնված մնում արդարադատությունից: