Սաշան երիտասարդ, արիստոկրատ աղջիկ է, ով ապրում է 19-րդ դարի Ռուսաստանում և երազում է Մեծ Հյուսիսի մասին: Նա տպավորված է իր պապիկի՝ Օլուկինի ճակատագրով, ով ճանաչված հետախույզ է և դեռ չի վերադարձել Հյուսիսային Բևեռում իրականցվող վերջին հետախուզությունից։ Օլուկինի հետախույզի ձիրքը փոխանցվել է թոռնուհուն՝ Սաշային, բայց վերջինիս ծնողները արդեն պայմանավորվել են Սաշայի ամուսնության համար՝ առանց վերջինիս համաձայնության։ Այսպիսով՝ Սաշան գնում է իր երազանքի հետևից, հեռանում է տանից և որոշում է գնալ ու միանալ Օլուկինին... երկար ճանապարհ դեպի հյուսիս։