Ընտրեք
միջոցառումը
Նշեք
Ձեր տեղը
Վճարեք
առցանց
Համեցեք
միջոցառմանը

Գայանե Ավդալյան. համերգ և գրքի շնորհանդես

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

Տեղեկացրեք ընկերներին միջոցառման մասին

Հոկտեմբերի 20-ին, ժամը 19:00-ին Նարեկացի Արվեստի Միությունում տեղի կունենա երիտասարդ երգչուհի Գայանե Ավդալյանի համերգն ու «Մոլորակին երիցուկներ» գրքի շնորհանդեսը: 
Մասնագիտությամբ լրագրող Գայանեն երգել է վաղ մանկուց՝ «Արևիկ» անսամբլում, ապա Երգի պետական թատրոնում: Այժմ նա նաև ստեղծագործում է՝ գրում է հեղինակային երգեր, նոթեր և արձակ ստեղծագործություններ, որոնք մեկտեղվել են «Մոլորակին երիցուկներ» ժողովածուի մեջ: 
Համերգն իրենց մասնակցությամբ կհամեմեն Գայանեի ընկերները՝ ջութակահար Ռուբինա Հարությունյանը, կիթառահար Մհեր Մանուկյանը, երգիչ Վահե Ալեքսանյանը, դաշնակահար Արման Ասատրյանը: Երեկոյի ընթացքում կհնչեն հեղինակային և ժողովրդական երգեր:
Սիրով սպասում ենք բոլորին:
Մուտքն ազատ է:
Հեռ. +374 11 201020 
www.naregatsi.org
Վճարե՛ք Ձեզ հարմար եղանակով.
  • առցանց` ArCa, Idram, MobiDram էլեկտրոնային վճարման համակարգերով,
  • առցանց` VISA, MasterCard վճարային քարտերով,
  • առձեռն` տոմսերի առաքման պահին։